Karevorinfo  Իրադարձություններ  133

Պեսկովը չի բացառել, որ մինչև տարեվերջ տեղի կունենա ՌԴ ու Իրանի նախագահների հանդիպումը

17:40 հինգշաբթի, 07 հոկտեմբերի, 2021 թ.
Պեսկովը չի բացառել, որ մինչև տարեվերջ տեղի կունենա ՌԴ ու Իրանի նախագահների հանդիպումը

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը չի բացառել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հանդիպումը կարող է տեղի ունենալ միևչև տարեվերջ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Դա, իհարկե, բացառել չի կարելի»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով նման հանդիպման հավանականության մասին հարցին։

Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ այդ հարցը քննարկվում է, սակայն հստակ ժամկետը կախված է համաճարակային իրավիճակից։

Պեսկովը նաև նշել է, որ երկու կողմից կա նման հանդիպման անցկացման անհրաժեշտության ըմբռնում, պատրաստակամություն և այն նախապատրաստվում է։

«Երբ այն տեղի կունենա՝ կորոշվի դիվանագիտական խողովակներով՝ հաշվի առնելով, թե ինչպես է զարգանում համաճարակաբանական իրավիճակը»,- ասել է Պեսկովը։
Հավելենք, որ նախօրեին Մոսկվայում տեղի է ունեցել ՌԴ-ի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը։

Էմմա Չոբանյան