Karevorinfo  Իրադարձություններ  218

Թուրքիայի ԱԳ նախարարը կմեկնի Ուկրաինա՝ քննարկելու Ղրիմյան հարթակի շրջանակում փոխգործակցության հետագա քայլերը

16:50 հինգշաբթի, 07 հոկտեմբերի, 2021 թ.
Թուրքիայի ԱԳ նախարարը կմեկնի Ուկրաինա՝ քննարկելու Ղրիմյան հարթակի շրջանակում փոխգործակցության հետագա քայլերը

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն իր ուկրաինացի պաշտոնակից Դմիտրի Կուլեբայի հրավերով երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ուկրաինա: Թուրք նախարարը Լվով կժամանի այսօր, հայտնում է korrespondent-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Լվովում ուկրաինական և թուրքական դիվանագիտության ղեկավարները կանցկացնեն ռազմավարական պլանավորման համատեղ խմբի 9-րդ հանդիպումը: Բանակցություններն ուղղված են 2022 թվականի սկզբին Կիևում Ուկրաինայի և Թուրքիայի նախագահների գլխավորությամբ Բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի նիստի անցկացման նախապատրաստմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կողմերը նախատեսում են առաջին հերթին քննարկել Սևծովյան տարածաշրջանում անվտանգությանը և Ուկրաինայի ու Թուրքիայի արտաքին և պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների մակարդակով քաղաքական-անվտանգային խորհրդակցություններին վերաբերող հարցեր:

Բացի այդ, նախարարները կքննարկեն Ղրիմյան հարթակի շրջանակում փոխգործակցության հետագա քայլերը և կգնահատեն արդեն ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը:

Տաթև Ֆռանգյան