Karevorinfo  Իրադարձություններ  211

Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի լիազորությունները չեն դադարեցվի․ դատարանը մերժեց ԱԱԾ միջնորդությունը

13:35 հինգշաբթի, 07 հոկտեմբերի, 2021 թ.
Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի լիազորությունները չեն դադարեցվի․ դատարանը մերժեց ԱԱԾ միջնորդությունը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ որոշում է կայացրել մերժել Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը` Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի լիազորությունները կասեցնելու մասին որոշման իրավաչափությունը հաստատելու մասին միջնորդությունը։ Դատարանի որոշմամբ՝ Մանվել Փարամազյան կշարունակի պաշտոնավարել։

Ավելի վաղ՝ Մանվել Փարամազյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը հայտարարություն էին տարածել, նշելով, որ ԱԱԾ-ն նման որոշման հիմնավորում էր ներկայացրել, պնդելով թե՝ մեղադրյալը հնարավոր է պաշտոնն օգտագործելով խոչընդոտի գործի քննությանը` մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով․

«Ստացվում է, որ կալանքի տակ գտնվող անձը, ում տեսակցություններն ու հեռախոսազանգերը արգելված են, կարող է պաշտոնն օգտագործելով խոչընդոտել քննությանը։ Ու սա այն պարագայում, երբ արդեն բազմիցս օրինական ուժի մեջ մտած բազմաթիվ դատական ակտերով դատարանները փաստել են, որ լիազորությունների կասեցումը չի կարող դիտարկվել իրավաչափ հարկադրանքի միջոց, երբ անձի նկատմամբ արդեն իսկ նույն հիմքերի օգտագործմամբ կիրառված է խափանման միջոց։
Ավելին` միայն այն հանգամանքը, որ Մանվել Փարամազյանի լիազորությունները կասեցնելու անհրաժեշտության մասին մեղադրանքի կողմը «հիշել» է վերջինիս կալանավորելուց 3 ամիս անց, նախաքննության ավարտի մասին հայտնելուց հետո, արդեն իսկ բավարար է հասկանալու համար, որ գործ ունենք օրինական դաշտից դուրս գործընթացի հետ»,- ֆեյսբուքյան գրառման մեջ նշել էր պաշտպան Սահակյանը։։

Հիշեցնենք՝ հուլիսի 8-ին Մանվել Փարամուզյանը Քաջարան քաղաքից բերման է ենթարկվել Երևան՝ ՀՀ ԱԱԾ Քննչական դեպարտամենտ։ Քննչական դեպարտամենտ Մանվել Փարամազյանը ներկայացվել է արդեն հուլիսի 9-ին, ժամը 01.24-ին, որից հետո կազմվել է նրան ձերբակալելու մասին արձանագրություն։ Հաջորդ օրը Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասով և 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով: Խոսքը խարդախություն կազմակերպելու, կաշառք ստանալու և ընտրողներին կաշառք տալու կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու մասին է։

Ըստ պաշտպանական կողմի՝ առաջադրված մեղադրանքը կապված է 2017 թվականին Մանվել Փարամազյանի ընկերներից մեկի կողմից սեփականատիրոջից հողատարածք ձեռք բերելու, ապա հետագայում երրորդ անձի, ավելի բարձր գնով վաճառելու մի պատմության հետ: լուսինե Սահակյանի խոսքով՝ թեև նշված գործարքն իրականացվել է օրենքով սահմանված կարգով, նոտարական կարգով, կադաստրային գրանցումով ու չի ենթադրում որևէ ապօրինություն, ու անհասկանալի է, թե դրա ենթատեքստում ինչպես հնարավոր է հանցակազմ նշմարել, այնուամենայնիվ, ինքը՝ Մանվել Փարամազյանը, որևէ առնչություն չի ունեցել այդ գործարքին:

Մանվել Փարամազյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, համարում է, որ այս ամենն իր նկատմամբ սանձազերծված քաղաքական հետապնդման շղթայի մի մասն է:

Ռոզա Վարդանյան