Karevorinfo  Իրադարձություններ  209

Արմավիրի մարզի Արգինա գյուղում Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսներին նվիրված հուշաղբյուր է կանգնեցվել

23:35 չորեքշաբթի, 06 հոկտեմբերի, 2021 թ.
Արմավիրի մարզի Արգինա գյուղում Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսներին նվիրված հուշաղբյուր է կանգնեցվել

Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսներ Անդրանիկ Գրիգորյանի, Գնել Ֆիդանյանի և Եղիշե Մարգարյանի հիշատակին հոկտեմբերի 6-ին նրանց ծննդավայրում՝ Արմավիրի մարզի Արգինա գյուղում հուշաղբյուր է կանգնեցվել:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ միջոցառմանը մասնակցել են ոչ միայն գյուղի բնակիչները, այլև հերոսների զինակից ընկերներն ու հարազատները:

Անդրանիկ Գրիգորյանը զոհվել է 2020-ի հոկտեմբերի 6-ին Ջրականում:  Նրա եղբայրը՝ Գևորգ Գրիգորյանը պատերազմ է մեկնել  սեպտեմբերի 28-ին, Անդրանիկը սեպտեմբերի 30-ին գնացել է նրա հետևից, թեև հարազատները նրան հետ պահելու բազում փորձեր են արել:

Անդրանիկը Մանկավարժական համալսարանի շրջանավարտ էր, նկարիչ. նշանված էր: Նրանց տան պատերը, բակը Անդրանիկի ձեռքերի դրոշմն են կրում: Անդրանիկն իր ուզածով, իր ճաշակով էր կառուցել հայրական տան մուտքը, սենյակները ձևավորել իր կտավներով: Անդրանիկը պետք է շարունակեր արվեստով զբաղվել, բայց նրա վրձնի գործը հետմահու ցուցադրվել է Էջմիածնում: Երեք հերոսները հանգչում են Թուրքիայի սահմանին շատ մոտ՝ Արգինայի գերեզմանատանը: