Karevorinfo  Իրադարձություններ  171

Ջրականից հայտնաբերվել է ևս 1 աճյուն

Ջրականից հայտնաբերվել է ևս 1 աճյուն

Ջրականից հայտնաբերվել է ևս 1 աճյուն
19:45 չորեքշաբթի, 06 հոկտեմբերի, 2021 թ.
Ջրականից հայտնաբերվել է ևս 1 աճյուն

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում։

Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայության հաղորդմամբ՝ հայտնաբերվել է ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող ևս 1 հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո:

Հիշեցնենք, որ զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում` փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1681 աճյուն։

Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։