Karevorinfo  Իրադարձություններ  151

Կրակել էր ու հայհոյանքներ հնչեցրել. Հրազդանի ոստիկանների բացահայտումը

17:00 չորեքշաբթի, 06 հոկտեմբերի, 2021 թ.
Կրակել էր ու հայհոյանքներ հնչեցրել. Հրազդանի ոստիկանների բացահայտումը

Հոկտեմբերի 5-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Հրազդանի բաժին հաղորդում էր ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքի Կայծակ Անդրեասի փողոցի շենքերից մեկում մի տղամարդ անկանոն կրակում է. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 19.50-ի սահմաններում շենքի բակում ավտոմեքենան կայանելու շուրջ վիճաբանության ժամանակ 47-ամյա տղամարդը բռունցքով հարվածել է մի քաղաքացու դեմքին, հայհոյանքներ հնչեցրել և կրակել ատրճանակից:

Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները հայտնաբերել և, խուլիգանություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 47-ամյա տղամարդուն։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Տղամարդը ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն: