Karevorinfo  Իրադարձություններ  261

ԵՄ 5 երկրներ մտադիր են պարզել Եվրոպայում գազի գնի ռեկորդային թռիչքի պատճառները

15:40 չորեքշաբթի, 06 հոկտեմբերի, 2021 թ.
ԵՄ 5 երկրներ մտադիր են պարզել Եվրոպայում գազի գնի ռեկորդային թռիչքի պատճառները

Եվրամիության հինգ երկրներ մտադիր են պարզել Եվրոպայում գազի գնի ռեկորդային թռիչքի պատճառները: Այս մասին ասվում է Ֆրանսիայի, Իսպանիայի, Չեխիայի, Ռումինիայի և Հունաստանի համատեղ հայտարարության մեջ, հայտնում է Bloomberg-ի լրագրող Խավիեր Բլասը Twitter-ի իր միկրոբլոգում:

Հայտարարության մեջ ասվում է, որ «անհրաժեշտ է հասկանալ, թե ինչու են գազի ներկայիս պայմանագրերը Եվրոպայի շուկայի համար անբավարար»:

Երկրները նաև կոչ են արել Եվրոպայի համար գազի պաշարների ծավալների վերաբերյալ ընդհանուր կանոններ սահմանել՝ գների աճը մեղմելու համար: Բացի այդ, նրանք առաջարկել են մեծացնել համակարգումը գնումների հարցում՝ ընդհանուր դիրքերը բարելավելու նպատակով:

Նշվում է, որ սա վերոնշյալ երկրների էկոնոմիկայի և ֆինանսների նախարարների համատեղ հայտարարությունն է:

Տաթև Ֆռանգյան