Karevorinfo  Իրադարձություններ  207

Ձերբակալվել է «Սբերբանկի» փոխնախագահ Մարինա Ռակովան

14:30 չորեքշաբթի, 06 հոկտեմբերի, 2021 թ.
Ձերբակալվել է «Սբերբանկի» փոխնախագահ Մարինա Ռակովան

«Սբերբանկի» փոխնախագահ, ՌԴ կրթության նախկին փոխնախարար Մարինա Ռակովան ձերբակալվել է: Նա գտնվում է ՆԳՆ Մոսկվայի շտաբի գլխավոր քննչական վարչությունում: Ռակովան հետախուզվում էր խարդախության գործով մեղադրյալ դառնալուց հետո, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Ռուսաստանի ՆԳՆ աշխատակիցները քննչական գործողություններ են իրականացնում Մարինա Ռակովայի հետ, նա գտնվում է Մոսկվայի ՆԳՆ գլխավոր քննչական վարչությունում»,- ասել է գերատեսչության մամուլի խոսնակ Իրինա Վոլկը:

Մարինա Ռակովայի կալանավորման մասին լուրից անմիջապես հետո «Սբերբանկից» հայտնել են, որ նա բանկում չի աշխատում հոկտեմբերի 4-ից:

ՏԱՍՍ գործակալությունն էլ, վկայակոչելով իրավապահ մարմիններում սեփական աղբյուրին, հայտնում է, որ Ռակովայի քաղաքացիական ամուսին Արթուր Ստեցենկոն նույնպես ձերբակալվել է Մոսկվայում, սակայն այս լուրը դեռ պաշտոնապես չի հաստատվել: Ստեցենկոն աշխատել է Կրթության զարգացման նոր ձևերի հիմնադրամում․ Ռակովան մեղադրվում է հենց այս հիմնադրամից գումար հափշտակելու համար:

Սեպտեմբերի 29-ին հայտնի է դարձել, որ Ռակովան բյուջեի միջոցներից խարդախությամբ հափշտակելու գործով մեղադրյալ է դարձել: Նույն օրը քննչական գործողություններ են իրականացվել նրա տանը, ինչպես նաև «Սբերբանկի» նրա գրասենյակում։

Տաթև Ֆռանգյան