Karevorinfo  Իրադարձություններ  268

Թուրքիայի ՊՆ ղեկավարը խոսել է «տարածաշրջանում խաղաղության և կայունության» կարևորության մասին

21:35 երեքշաբթի, 05 հոկտեմբերի, 2021 թ.
Թուրքիայի ՊՆ ղեկավարը խոսել է «տարածաշրջանում խաղաղության և կայունության» կարևորության մասին

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ադրբեջանական Report-ին տված հարցազրույցում ասել է, թե Վրաստանում Ադրբեջանի հետ անցկացվող զորավարժությունները նշանակալի են նման կարևոր տարածաշրջանի համար, ինչպիսին Կովկասն է, և օգտակար կլինեն զինված ուժերի համար։

Նա Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը լավ հնարավորություն է անվանել՝ հարաբերությունների քննարկման ու հեռանկարների գնահատման տեսանկյունից։

Թուրք նախարարը հայտնել է, որ հանդիպմանը նաև քննարկվել է տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման հարցը։

«Այս տարածաշրջանը կարևոր է տարբեր տեսանկյուններից, նավթագազային խողովակաշարերի տեսանկյունից։ Դրա համար ոչ միայն մեզ, այլև տարածաշրջանի բոլոր երկրների համար կարևոր է, որ իշխի խաղաղությունն ու կայունությունը»,- ասել է Հուլուսի Աքարը։

Նշենք, որ Վրաստանում ընթացում են նաև երեք երկրների համատեղ զորավարժությունները։

Էմմա Չոբանյան