Karevorinfo  Իրադարձություններ  177

«Մուկուչյանի բրիգադից այլ բան չէի էլ սպասում»․ գյումրեցի թեկնածուները՝ ընտրատեղամասերում տեսախցիկներ չլինելու մասին

21:25 երեքշաբթի, 05 հոկտեմբերի, 2021 թ.
«Մուկուչյանի բրիգադից այլ բան չէի էլ սպասում»․ գյումրեցի թեկնածուները՝ ընտրատեղամասերում տեսախցիկներ չլինելու մասին

Գյումրու ՏԻՄ ընտրությունների օրը՝ հոկտեմբերի 17-ին, ընտրական տեղամասերում տեսանկարահանում չի իրականացվելու, տեսախցիկները չեն օգտագործվելու։ Նման որոշում է կայացրել կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ չպարզաբանելով պատճառը։

Այս որոշումը չի ավելացնո՞ւմ ընտրախախտումներ կատարելու ռիսկը, այս հարցով դիմեցինք Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող մի քանի քաղաքական ուժերի քաղաքապետերի թեկնածուներին։

«Հայրաքաղաք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Լևոն Բարսեղյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը շատ վատն է ժողովրդավարության ապահովման տեսանկյունից։ Ես Մուկուչյանի այդ բրիգադից այլ բան չէի էլ սպասում։

Բանն այն է, որ այդ միջոցները լրացուցիչ կանխարգելումներ են ապահովում հնարավոր խախտումների։ Մյուս կողմից մենք լրացուցիչ ապացույց ենք ստանում, որ տեղական ինքնակառավարումը Հայաստանում, մասնավորապես այս դեպքում տեղական ինքնակառավարման ընտրությունները լրջորեն թերագնահատվում են պետական իշխանության կողմից»։

Ըստ Լևոն Բարսեղյանի՝ ինչո՞ւ պիտի համապետական ընտրությունները հսկվեն, իսկ տեղականը՝ ոչ։

«Ի՞նչ մի բարդ պատմություն էր, մի քանի համայնքներում տեղական ընտրություններ են, ոչ միայն Գյումրիում, Գորիսում, Դիլիջանում, անհամեմատ քիչ ռեսուրս էր պետք այդ տեսահսկողությունն ապահվելու համար, և չի էլ հայտարարում մարդը, որը խնդիրը փողն է, մի քանի հոգու ռոճիկ տալ հնարավոր չէ։ Երևի ընդհանուր առմամբ մի 150-200 տեղամասի մասին է խոսքը, էդքան բա՞րդ էր, ասեիք, փող հավաքեինք, տայինք, ապահովեիք այդ տեսահսկողությունը։ Ես ավելի քիչ դիտավորություն եմ տեսնում, ավելի շատ արհամարհանք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների որակի  նկատմամբ»,-ասաց թեկնածուն։

Լևոն Բարսեղյանը նաև նշում է, որ տեսախցիկների բացակայությունը չի հանգեցնելու զանգվածային ընտրակեղծիքների, քանի որ մրցակից ուժերը վստահված անձինք են ունենալու, տեղում լրագրողներն են աշխատելու, դիտորդական խմբեր են լինելու։

Տեսախցիկների առկայությունը, ըստ մեր զրուցակցի, կարող էր օգնել ավելի որակյալ վարչարարություն, քվեարկման ընթացակարգ ապահովելու համար, և կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող էր միանգամից տեսնել իրենց հանձնաժողովների աշխատանքային թերությունները, որոնք հեշտ ապացուցելի կլինեին։

«Արժանապատիվ ուղի» կուսակցության քաղաքապետի թեկնածու, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էլ ասաց․

« Ինձ համար զարմանալի է,որովհետև դա որոշումով չպիտի կարգավորվի, այլ  կարգավորված է օրենքով, Ընտրական օրենսգիրք կա։ Ցավալի փաստ է, որ շատ հաճախ մարդիկ իրավական ակտերը չեն կարող տարբերել անհատական ակտերից։ Կան անհատական որոշումներ, կան նորմատիվային իրավական ակտեր։

Հիմա ես խոսում եմ նորմատիվային իրավական ակտի մասին։ Հիմա պիտի հասկանանք պատճառը, այլ բան է, որ այդ սարքերը չունենք, բայց ինձ համար զարմանալի է, որովհետև բոլոր ընտրատեղամասերում եղել են։ Ինձ համար անընդունելի է, ճիշտն ասած։ Ես հենց նոր ձեզանից իմացա այդ մասին, ես անպայման հետամուտ կլինեմ ու կուսումնասիրեմ։ Դա ժողովրդավարության հիմքերից մեկն է»,-ասաց Հովհաննես Մարգարյանը։

Վերջինս նշում է, որ ընտրակեղծիքների ռիսկ չի տեսնում, որովհետև այդ ժամանակներն անցել են։

ՀՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Արտյոմ Ղուկասյանն էլ  ասաց․ «Շատ տարօրինակ որոշում էր, կարող է վտանգ էլ ունենալ։ Աշխատում ենք այդ ուղղությամբ, ուզում ենք քայլեր ձեռնարկել, դիմելու ենք կենտրոնական ընտրական հանձնաժողովի։ Մեզ համար անհասկանալի է, ուզում ենք հասկանալ պատճառը»։

«Թասիբով դաշինք»- ի քաղաքապետի թեկնածու Կարապետ Պողոսյանն էլ  ասաց․ « Գիտեք, այդ տեսանկարահումներն առանձնապես ոչինչ չէին էլ տալիս, և օրենքով չկա հստակ դրված, որ տեսանկարահանումները պետք է  լինեն պարտադիր, սա կենտրոնական ընտրական հանձնաժողովի, այսպես ասած, կապրիզն է․ կարող է թույլ տալ նկարել, կարող է թույլ չտան։ Մենք որևէ հույս չէինք էլ կապում էդ նկարահանումների հետ, մենք մեր գաղափարակից ընկերներով, մեր վստահված անձանց միջոցով պետք է կարողանանք ճիշտ վերահսկել պրոցեսը։ Կարծում եմ՝ դա կստացվի»։

Արմիկ Մովսիսյան