Karevorinfo  Իրադարձություններ  249

Ուկրաինայի Ռադան կքննարկի խոսնակի պաշտոնանկության հարցը

20:30 երեքշաբթի, 05 հոկտեմբերի, 2021 թ.
Ուկրաինայի Ռադան կքննարկի խոսնակի պաշտոնանկության հարցը

Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավորները նիստի օրակարգում ներառել են խորհրդարանի խոսնակ Դմիտրի Ռազումկովի պաշտոնանկության հարցը։ Այն նախատեսված է քննարկել հոկտեմբերի 7-ին, գրում է ՏԱՍՍ-ը։

Համապատասխան որոշմանը կողմ է քվեարկել 246 պատգամավոր՝ պահանջվող նվազագույն 226-ի փոխարեն։

«Քվեարկության եմ դնում Գերագույն Ռադայի նախագահի պաշտոնանկությունը նիստի օրակարգում ընդգրկելու և Հաշվեկշիռ պալատին աուդիտ անցկացնելու  հանձնարարական տալու հարցը»,- հայտարարել է Ռադայի առաջին փոխխոսնակ Ռուսլան Ստեֆանչուկը։

Ռազումկովն իր հերթին հայտարարել է, որ չի պատրաստվում իր պաշտոնանկությունը վիճարկել դատարանում։

Էմմա Չոբանյան