Karevorinfo  Իրադարձություններ  196

Վարանդայում հայտնաբերվել է ևս 2 աճյուն

Վարանդայում հայտնաբերվել է ևս 2 աճյուն

Վարանդայում հայտնաբերվել է ևս 2 աճյուն
20:05 երեքշաբթի, 05 հոկտեմբերի, 2021 թ.
Վարանդայում հայտնաբերվել է ևս 2 աճյուն

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում։

ԱՀ ՆԳՆ ԱԻՊ ծառայության տեղեկացմամբ՝ այսօր հայտնաբերվել է ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող ևս 2 հայ զինծառայողների աճյուն: Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո:

Հիշեցնենք, որ զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում` փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1680 աճյուն։

Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։