Karevorinfo  Իրադարձություններ  229

«Պանդորայի փաստաթղթերում» նշված համաշխարհային առաջնորդների արձագանքը հետաքննության հրապարակմանը․ The Washington Post

14:25 երեքշաբթի, 05 հոկտեմբերի, 2021 թ.
«Պանդորայի փաստաթղթերում» նշված համաշխարհային առաջնորդների արձագանքը հետաքննության հրապարակմանը․ The Washington Post

«Պանդորայի փաստաթղթերում» տեղ գտած համաշխարհային առաջնորդները տարբեր կերպ են արձագանքել հետաքննության հրապարակմանը։ Այն ընդունել են պաշտոնական հերքումներով, օտարերկրյա ազդեցության մասին մեղադրանքներով և պաշտոնական հետաքննության մասին առայժմ միակ հայտարարությամբ, գրում է The Washington Post-ը:

Այսպես, Պակիստանի վարչապետ Իմրան Խանը խոստացել է, որ հետաքննություն կանցկացնի Պակիստանի ցանկացած քաղաքացու նկատմամբ, ում անունը շրջանառվում է փաստաթղթերում։

Նա նաև ասել է, որ ինքն ու իր կառավարությունը ողջունում են նման հրապարակումները, քանի որ դրանք նպաստում են «էլիտաներին մերկացնելուն, որոնք հարստություն են ձեռք բերել անազնիվ ճանապարհով»:

Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը, որը մեղադրվում էր օֆշորների միջոցով Ֆրանսիայում ամրոց գնելու մեջ, ասել է, որ հրապարակումն օտար ուժերի կողմից երկրի ընտրությունների վրա ազդելու և այն վարկաբեկելու փորձ է:

Հորդանանում բնակչության մի մասն աջակցել է Աբդուլլահ 2-րդ թագավորին. ըստ «Պանդորայի փաստաթղթերի»՝ նա ավելի քան 100 միլիոն դոլար է ծախսել օֆշորային ընկերությունների միջոցով անշարժ գույք գնելու համար: Սոցիալական ցանցերում մարդիկ փաստաթղթերի հրապարակումը որակել են որպես հարձակում միապետության վրա և պաշտպանել են միապետին: Եղել են նաև այնպիսիք, որոնք հետաքրքրվել են՝ արդյո՞ք այդ գույքը գնվել է միջազգային օգնության գումարներով, որն ուղարկվում է երկիր: Ինքը՝ թագավորը հայտարարել է, որ ոչինչ չի ծախսել պետական ​​գումարներից:

Ռուսաստանում «Պանդորայի փաստաթղթերի» հրապարակումը բավականին ակտիվ լուսաբանվում է, սակայն պետական ​​լրատվամիջոցները գործնականում չեն նշում երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի և այլոց անունները, որոնց հասցեին մեղադրանք կա հետաքննությունում:

Տաթև Ֆռանգյան