Karevorinfo  Իրադարձություններ  553

Վարչապետն այցելել է Վիլնյուսի USAD աղբի վերամշակման գործարան

18:55 երկուշաբթի, 04 հոկտեմբերի, 2021 թ.
Վարչապետն այցելել է Վիլնյուսի USAD աղբի վերամշակման գործարան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վիլնյուսի USAD աղբի վերամշակման գործարան, ծանոթացել ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ աղբի վերամշակման գործընթացին: Գործարանի տնօրինությունը վարչապետին է ներկայացրել վերամշակվող աղբից ստացվող հումքը: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Ընկերության ղեկավարները պատրաստակամություն են հայտնել կիսվել իրենց ունեցած փորձով և տեխնիկական օժանդակություն ցուցաբերել հայկական կողմին` նմանատիպ ծրագրեր իրականացնելու գործում:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է աղբի վերամշակման ոլորտում Լիտվայի գործընկերների հետ համագործակցությունը և նշել, որ այս ոլորտում Լիտվայի փորձն ու օրինակն օգտակար կարող է լինել ՀՀ կառավարության համար: