Karevorinfo  Իրադարձություններ  230

Աղվան Հովսեփյանը կալանքի տակ կմնա՞․ Վերաքննիչը հրապարակում է որոշումը․ ՈՒՂԻՂ

11:40 երկուշաբթի, 04 հոկտեմբերի, 2021 թ.
Աղվան Հովսեփյանը կալանքի տակ կմնա՞․ Վերաքննիչը հրապարակում է որոշումը․ ՈՒՂԻՂ

Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակում է նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի կալանքի դեմ ներկայացված բողոքի որոշումը։

Սեպտեմբերի 8-ին Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ Հովսեփյանը երկու ամսով կալանավորվել էր։

Հիշեցնենք՝ ըստ ՀՔԾ-ի` քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Աղվան Հովսեփյանը, 2004 թվականի մարտի 18-ից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 13-ը զբաղեցնելով գլխավոր դատախազի, իսկ 2014 թվականի հուլիսի 18-ից մինչև 2018 թվականի հունիսի 11-ը՝ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, հիշյալ ժամանակահատվածում փաստացի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ՍՊ ընկերությունների կառավարմանը, բացի այդ ստացել է առանձնապես խոշոր չափերով` 190 միլիոն ՀՀ դրամ կաշառք և խարդախության եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերով` 800 միլիոն ՀՀ դրամ գույքի հափշտակություն:

Նախկին գլխավոր դատախազը մեղադրվում է նաև հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 1.299.404.414 ՀՀ դրամ գույքը (փողերի լվացում) օրինականացնելու հոդվածով։