Karevorinfo  Իրադարձություններ  181

Հայաստանը պատրաստ է սահմանազատման և սահմանագծման գործընթացին․ դա կարող է սկսվել Ռուսաստանի միջնորդությամբ․ ԱԽ քարտուղար

14:45 շաբաթ, 02 հոկտեմբերի, 2021 թ.
Հայաստանը պատրաստ է սահմանազատման և սահմանագծման գործընթացին․ դա կարող է սկսվել Ռուսաստանի միջնորդությամբ․ ԱԽ քարտուղար

Հայաստանը պատրաստ է սահմանազատման և սահմանագծման, բայց դրա վերաբերյալ Ադրբեջանից վերջերս դրական ազդակներ չենք ստացել․ Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Մայիսին Ադրբեջանն էլ էր ասում, որ պատրաստ է սահմանազատման և սահմանագծման, բայց մինչև վերջերս՝ մի քանի օր առաջ, ՄԱԿ-ի շրջանակում Ադրբեջանի նախագահի կողմից հայտարարություններում մենք դրական ազդակներ չենք ստացել, որ Ադրբեջանը պատրաստ է սահմանազատման և սահմանագծման»,- նկատել է ԱԽ քարտուղարը։

Գրիգորյանը նշել է, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացը կարող է սկսվել Ռուսաստանի միջնորդությամբ:

«Եթե այս հայտարարություններն իսկապես լուրջ պատրաստակամություն են, ապա կարծում եմ՝ մենք կարող ենք առաջ գնալ և Ռուսաստանի միջնորդությամբ սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսենք, հստակեցնենք։ Եվ այս հարցին, որը գոյություն ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև, ևս լուծում տանք և փորձենք լուծել նաև մյուս հարցերը»,- ասել է Գրիգորյանը։