Karevorinfo  Իրադարձություններ  280

ԱՍՀ նախարարությունը բժիշկներին հրավիրում է մասնակցել վերապատրաստումների

22:00 ուրբաթ, 01 հոկտեմբերի, 2021 թ.
ԱՍՀ նախարարությունը բժիշկներին հրավիրում է մասնակցել վերապատրաստումների

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հրավիրում է բժիշկներին և հարբժշկական մասնագետներին` մասնակցելու վերապատրաստումների։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության SOCIEUX+ բաղադրիչի-ի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Հաշմանդամության և անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդրման և բարեփոխումների ծրագրի շրջանակում նախարարությունը, անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգում ներգրավված մասնագետների շարունակական վերապատրաստումներ իրականացնելու նպատակով, նախատեսում է ստեղծել վերապատրաստողների թիմ։

«Վերապատրաստման մոդուլները կլինեն տարբերակված՝ հիմնված Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Ֆունկցիոնալության, հաշմանդամության և առողջության միջազգային դասակարգման (ՖՄԴ) և մշակված ուղեցույցերի հիման վրա՝ ըստ հաշմանդամության տեսակի և տարիքային խմբերի։

Մասնակցության հայտ ներկայացրած մասնագետների հետ կանցկացվեն հարցազրույցներ, որոնց արդյունքում ընտրված 20 բժշկական և 20 հարբժշկական մասնագետներ կընդգրկվեն վերապատրաստվողների ռեեստրում»,- ասվում է հայտարարության մեջ։