Karevorinfo  Իրադարձություններ  130

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան նոր Սահմանադրության կարիք ունի

21:05 ուրբաթ, 01 հոկտեմբերի, 2021 թ.
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան նոր Սահմանադրության կարիք ունի

Թուրքիան նոր Սահմանադրության կարիք ունի, որը կդառնա երկրի հետագա զարգացման գրավականը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 27-րդ գումարման Ազգային մեծ ժողովի աշնանային նստաշրջանի բացման իր ելույթում, հաղորդում է «Անադոլու» գործակալությունը։ 

Էրդողանի խոսքով՝ երկրի Մայր օրենքի նոր փոփոխությունների նախապատրաստումը շարունակվում է։ Նա կոչ է արել բոլոր քաղաքական ուժերին ակտիվորեն մասնակցել նոր Սահմանադրության նախագծի մշակմանը։ Էրդողանը հույս է հայտնել, որ Թուրքիայի Սահմանադրությունը կընդունվի 2023 թվականին, երբ երկիրը նշելու է Հանրապետության 100-ամյակը։ 

«Մենք այլ հայրենիք ու պետություն չունենք՝ Թուրքիայից բացի, մեր ապագան միասնական է։ Հակասությունները, բևեռացումը, փոխադարձ մեղադրանքները չեն նպաստում երկրի ամրացմանը։

Համոզված եմ, որ Թուրքիայի խորհրդարանը առաջիկա տարիներին կարևոր դերակատարում է ունենալու երկրի զարգացման գործում, ինչպես այն եղել է վերջին դարի ընթացքում»,- ասել է Թուրքիայի նախագահը։ 

Էմմա Չոբանյան