Karevorinfo  Իրադարձություններ  139

Իսպանական Պալմա կղզու մակերեսն ընդլայնվել է քարացած լավայի հաշվին

23:30 ուրբաթ, 01 հոկտեմբերի, 2021 թ.
Իսպանական Պալմա կղզու մակերեսն ընդլայնվել է քարացած լավայի հաշվին

Իսպանական Պալմա կղզու մակերեսն ընդլայնվել է քարացած լավայի հաշվին․ տաք զանգվածը հոսել է դեպի օվկիանոս ու քարացել սառը ջրի հետ շփումից։

Արբանյակից արված լուսանկարներում, որոնք ստացել են եվրոպացի գիտնականները, հստակ երևում է D-անման հավելաճ, որն առաջացել է արևմտյան ափին․ այստեղ քարացած լավայի մակերեսն ավելի քան 300 հա է։ Ընդհանուր առմամբ՝ մոխրով է ծածկված կղզու ավելի քան 2000 հա տարածքը, փոխանցում է euronews-ը։

Կումբրե Վյեխա հրաբուխն ակտիվ է ավելի քան 2 շաբաթ․ այն արթնացել է կեսդարյան քնից հետո և օրական մինչև 17 հազար տոննա ծծմբի երկօքսիդ է արտանետում։

Կղզիաբնակների անվտանգությունն այժմ շատ դեպքերում կախված է եղանակից․ օդերևութաբանները մտավախություն ունեն, որ թունավոր ամպերը կշարժվեն տարածքի խորքը։ Այս պահի դրությամբ, տարհանվել է ավելի քան 6000 մարդ, հարյուրավոր մարդկանց խորհուրդ է տրվել մնալ տանը։

Տաթև Ֆռանգյան