Karevorinfo  Իրադարձություններ  273

Աֆղանստանում ամերիկյան զորքերի թողած զենքը գնահատվում է 85 միլիարդ դոլար

16:40 ուրբաթ, 01 հոկտեմբերի, 2021 թ.
Աֆղանստանում ամերիկյան զորքերի թողած զենքը գնահատվում է 85 միլիարդ դոլար

Աֆղանստանում ամերիկյան զորքերի թողած զենքի ընդհանուր արժեքը գնահատվում է 85 միլիարդ դոլար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության (ФСВТС) տնօրեն Դմիտրի Շուգաևը, գրում է MK.ru-ն:

«Անկեղծ ասած՝ 85 միլիարդ դոլարի թիվն ուղղակի սարսափեցնում է»,- ասել է նա «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում։

Ըստ Շուգաևի՝ խոսքը 22 հազար զրահամեքենայի, 358 հազար ավտոմատ հրազենի, 176 հրետանային սարքավորումների, 8000 բեռնատարի, տրանսպորտային ինքնաթիռների, ավելի քան հարյուր ուղղաթիռի մասին է։

«Զինել են մինչև ատամները»,- նկատել է Շուգաևը։

Մեկնաբանելով Աֆղանստանից ԱՄՆ ԶՈՒ-ի հեռացումը՝ նա նշել է, որ ավելի վատ սցենար «մտածել դժվար կլիներ»։

«Ամերիկացի գործընկերների կանխատեսելիությունն ու հուսալիությունը չդիմացան ժամանակի փորձությանը: Նման դեպքերում նրանք ասում են, որ «իրենք իրենց ոտքին են կրակել»»,- բացատրել է Դմիտրի Շուգաևը:

Տաթև Ֆռանգյան