Karevorinfo  Իրադարձություններ  113

Ադրբեջանի հետ սահմանին մեկնարկել են Իրանի լայնամասշտաբ զորավարժությունները

15:00 ուրբաթ, 01 հոկտեմբերի, 2021 թ.
Ադրբեջանի հետ սահմանին մեկնարկել են Իրանի լայնամասշտաբ զորավարժությունները

Իրանի հյուսիսարևմտյան շրջաններում այսօր մեկնարկել են «Խեյբարի նվաճողները» զորավարժությունները։ Այս մասին գրում է IRNA գործակալությունը։

Զորավարժությունները սկսվել են զրահատանկային ստորաբաժանումների, հրետանու, անօդաչու թռչող սարքերի մասնակցությամբ և ռազմաօդային ուժերի ուղղաթիռների աջակցությամբ։

Իրանի ցամաքային զորքերի հրամանատար Քիոմարս Հեյդարին հայտարարել է, որ զորավարժություններն անցկացվում են նախատեսված պլանով՝ զենքերի, ռազմական տեխնիկայի փորձարկման ու երկրի սահմաններին զինված ուժերի պատրաստվածության ստուգման նպատակով։

Նա նաև ասել է, որ զորավարժություններն անցկացվում են հատուկ տեխնիկայով ու ցամաքային զորքերի ստորաբաժանումներով՝ տարածաշրջանում մարտական պատրաստվածությունը բարելավելու համար։

Հիշեցնենք, որ Իլհամ Ալիևը Ադրբեջանի հետ սահմանին Իրանի կողմից անցկացվող զորավարժություններն անվանել էր «անսպասելի իրադարձություն, քանի որ նախկինում նման բան չէր եղել»։

Էմմա Չոբանյան