Karevorinfo  Իրադարձություններ  225

Ադրբեջանն Արցախյան պատերազմում զոհվածների նոր թվեր է ներկայացրել

14:50 ուրբաթ, 01 հոկտեմբերի, 2021 թ.
Ադրբեջանն Արցախյան պատերազմում զոհվածների նոր թվեր է ներկայացրել

Ադրբեջանը ներկայացրել է Արցախյան 44-օրյա պատերազմում կորուստների թարմացված տվյալները։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ադրբեջանի զինվորական դատախազ, գեներալ-լեյտենանտ Խանլար Վելիևը հայտնել է, որ հաստատված զոհերի թիվը 2907 է։

«Մինչև հիմա լիովին հաստատվել է 2907 զինծառայողի ինքնություն, այդ թվում՝ մարտերի ընթացքում անհետ կորած։ Շարունակվում են օպերատիվ-հետաքննական միջոցառումները՝ պարզելու պատերազմի ժամանակ անհետ կորած ևս 7 զինծառայողի գտնվելու վայրը։ Ներկայում որոնողական խմբերն ինտենսիվ աշխատանք են տանում»,- ասել է Վելիևը։

Իսկ ահա Ադրբեջանի գլխավոր դատախազ Քամրան Ալիևը հայտարարել է, որ 7 զինծառայողներից մեկի մնացորդները գտնվել են։

«Վերջին օրերին տարածքներում, որտեղ մարտական գործողություններ են ընթացել, հայտնաբերվել է ադրբեջանցի ևս մեկ զինծառայողի մարմին։ Ներկայում նրա ինքնությունը պարզվում է ԴՆԹ հետազոտության միջոցով»,- ասել է Ալիևը։

Նշենք, որ հայկական կողմի տվյալներով ու տարբեր փորձագետների կարծիքով՝ ադրբեջանական կողմի կորուստները մի քանի անգամ ավելին են պաշտոնապես հայտարարված թվերից։

Էմմա Չոբանյան