Karevorinfo  Իրադարձություններ  107

Նոր Հարավային Ուելսի վարչապետ Գլեդիս Բերեջիքլյանը հրաժարական է տվել

14:15 ուրբաթ, 01 հոկտեմբերի, 2021 թ.
Նոր Հարավային Ուելսի վարչապետ Գլեդիս Բերեջիքլյանը հրաժարական է տվել

Ավստրալիայի ամենամեծ տնտեսությունն ունեցող Նոր Հարավային Ուելս նահանգի հայազգի վարչապետ Գլեդիս Բերեջիքլյանը հրաժարական է տվել այն բանից հետո, երբ կոռուպցիոն վերահսկող մարմինը հայտարարել է, թե հետաքննում է՝ արդյո՞ք նա ներգրավված է այնպիսի գործողություններում, որոնք «խարխլում են հանրային վստահությունը»։ Այս մասին գրում է Reuters գործակալությունը։

Բերեջիքլյանն ասել է, որ հետաքննվող հարցերը «պատմական հարցեր են», և որ ինքը ստիպված է եղել հրաժարական տալ՝ հետաքննությանը ներգրավված լինելու երկար ժամանակահատվածի պատճառով։ Ըստ նրա՝ պետությունը վստահության կարիք ունի ղեկավարության հանդեպ կորոնավիրուսի համավարակի պայմաններում։

«Ես հայտարարում եմ, որ միշտ գործել եմ ամենաբարձր մակարդակի ազնվությամբ։ Վարչապետի պաշտոնից իմ հրաժարականը չէր կարող տեղի ունենալ ավելի վատ ժամանակահատվածում, բայց ժամանակն իմ վերահսկողությունից դուրս է, քանի որ ICAC-ը որոշել է այդ գործողությունը կատարել ամենաբարդ շաբաթների ընթացքում, պետության պատմության ամենաբարդ ժամանակում»,- ասել է Բելեջիքլյանը մամուլի ասուլիսի ժամանակ։

Կոռուպցիայի դեմ հանձնաժողովն էլ տարածած հայտարարությունում նշել է, որ շարունակվող հետաքննության շրջանակում հոկտեմբերի 18-ին նոր հանրային լսումներ են անցկացվելու։

Էմմա Չոբանյան