Karevorinfo  Իրադարձություններ  120

Անկարայի և Բաքվի հարաբերությունները չպետք է անհանգստացնեն երրորդ երկրներին. Էրդողանի աշխատակազմ

13:00 ուրբաթ, 01 հոկտեմբերի, 2021 թ.
Անկարայի և Բաքվի հարաբերությունները չպետք է անհանգստացնեն երրորդ երկրներին. Էրդողանի աշխատակազմ

Թուրք-ադրբեջանական հարաբերությունները չպետք է անհանգստացնեն երրորդ երկրներին։ Այս մասին ադրբեջանական Trend-ին ասել են Թուրքիայի նախագահի աշխատակազմից։

«Անկարան ու Բաքուն բոլոր իրավունքներն ունեն զարգացնելու ու ամրապնդելու երկկողմ հարաբերությունները բոլոր ոլորտներում, և դա նրանց ինքնիշխան իրավունքն է։ Ադրբեջանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների ամրապնդումն ուղղված չէ երրորդ երկրների դեմ, հակառակը՝ հանդիսանում է տարածաշրջանում կայունության ու անվտանգության երաշխիք։ Ինչպես հայտնի է՝ Թուրքիան ու Ադրբեջանը առանցքային երկրներ են տարածաշրջանային համագործակցության բոլոր եռակողմ հարթակներում»,- նշել են Էրդողանի աշխատակազմից։

Սա, ամենայն հավանականությամբ, արձագանքն է Իրանի կողմից թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ արված վերջին հայտարարությունների։
Էմմա Չոբանյան