Karevorinfo  Իրադարձություններ  250

ԵԽԽՎ-ն բանաձև է ընդունել Աֆղանստանի վերաբերյալ

18:40 հինգշաբթի, 30 սեպտեմբերի, 2021 թ.
ԵԽԽՎ-ն բանաձև է ընդունել Աֆղանստանի վերաբերյալ

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) բանաձև է ընդունել Եվրոպայի և տարածաշրջանի համար Աֆղանստանում տիրող իրավիճակի հետևանքների վերաբերյալ՝ կոչ անելով ուժեղացնել ջանքերը երկրին մարդասիրական օգնություն տրամադրելու հարցում։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Բանաձևն ընդունվել է Աֆղանստանում տիրող իրավիճակի վերաբերյալ հրատապ բանավեճի ժամանակ՝ Ստրասբուրգում ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի շրջանակում կայացած հանդիպմանը: Նախագծին կողմ է քվեարկել 74, դեմ՝ 14 խորհրդարանական, 12-ը՝ ձեռնպահ:

«Խորհրդարանական վեհաժողովը խոր մտահոգություն է հայտնում Ամերիկայի Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների ու ՆԱՏՕ-ի գործընկերների դուրսբերումից և «Թալիբան»-ի իշխանության վերադարձից հետո Աֆղանստանում տիրող իրավիճակի կապակցությամբ, ինչը քաղաքական անորոշության փուլ է բացել, որի ընթացքում բռնությունները շարունակվում են և չի բացառվում քաղաքացիական պատերազմը։ Նման իրադրությունը բարձրացնում է Աֆղանստանում, տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս խաղաղության, կայունության և անվտանգության համար ռիսկերի ավելացումը»,- ասված է ընդունված բանաձևում:

Աֆղանստանում գերակա խնդիրը, ըստ փաստաթղթի, հումանիտար ճգնաժամի լուծումն է:

Տաթև Ֆռանգյան