Karevorinfo  Իրադարձություններ  181

Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են պահպանել ստատուս-քվոն սիրիական Իդլիբում

19:15 հինգշաբթի, 30 սեպտեմբերի, 2021 թ.
Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են պահպանել ստատուս-քվոն սիրիական Իդլիբում

Անկարան և Բաքուն պայմանավորվել են Սիրիայի Իդլիբում պահպանել ստատուս-քվոն նախօրեին Սոչիում կայացած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպմանը։ Այս մասին Middle East Eye-ին ասել է մի թուրք բարձրաստիճան պաշտոնյա։

Էրդողանի և Պուտինի հանդիպումը կայացավ Իդլիբում ռուսական ավիահարվածների աճի և Թուրքիայի կողմից լրացուցիչ զորքերի տեղափոխման ֆոնին։

«Իդլիբում փոփոխություն չկա։ Մենք այնտեղ կպահպանենք ստատուս-քվոն»,- հանդիպումից հետո լրատվամիջոցին ասել է թուրք պաշտոնյան։

Նշվում է, որ դեռևս պարզ չէ՝ արդյո՞ք Թուրքիան համաձայնել է զիջումների գնալ Իդլիբում՝ ներկա համաձայնությունը պահելու համար։

Հիշեցնենք, որ Պուտինի ու Էրդողանի հանդիպումը տեղի է ունեցել երեկ։ Այն տևել է շուրջ 3 ժամ։

Էմմա Չոբանյան