Karevorinfo  Իրադարձություններ  250

Հունաստանի խորհրդարանի ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

16:00 հինգշաբթի, 30 սեպտեմբերի, 2021 թ.
Հունաստանի խորհրդարանի ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Առաջին անգամ Հայաստանում գտնվող  Թվինինգ ծրագրի հունական կողմի ղեկավար Էլենի Կանելոպուլուի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 30-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերին ուղեկցել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը. տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից:

Պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ` ի նշան Սուրբ նահատակների հիշատակի:

Պատվիրակության անդամ, Եվրոպական ծրագրերի իրականացման ծառայության (EPIS) համակարգող, Հունաստանի խորհրդարանի ներկայացուցիչ Էլեֆթերիոս Պապադոպուլոսը նշել է. «Առաջին անգամ եմ այցելում Հայոց ցեղասպանության թանգարան: Պապս գաղթել է Ստամբուլից, եւ այստեղ տեսնելով այս փաստերը` ցնցված եմ: Հույս ունեմ, որ հետագա սերունդներն ամեն ինչ կանեն կանխարգելելու ցեղասպանությունները»: