Karevorinfo  Իրադարձություններ  135

Իրանը Ադրբեջանի հետ սահմանին աննախադեպ զորավարժություններ է սկսում

14:55 հինգշաբթի, 30 սեպտեմբերի, 2021 թ.
Իրանը Ադրբեջանի հետ սահմանին աննախադեպ զորավարժություններ է սկսում

Իրանի ցամաքային զորքերի հրամանատար Քումարս Հեյդարին հայտարարել է, որ «Խեբարի նվաճողները» զորավարժությունները կմեկնարկեն վաղը՝ երկրի հյուսիսարևմտյան շրջանում։ Այս մասին գրում է իրանական Mehr-ը։

«Զորավարժությունները կսկսվեն վաղը՝ հյուսիսարևմտյան շրջանում, զրահատանկային ստորաբաժանումների, հրետանու, անօդաչու թռչող սարքերի մասնակցությամբ և ռազմաօդային ուժերի ուղղաթիռների աջակցությամբ»,- ասել է Հեյդարին։

Նա հավելել է, որ այդ տարածաշրջանում ու երկրի տարբեր հատվածներում զորավարժություններն անցկացվում են նախատեսված ծրագրով և ուղղված են զենքերի, ռազմական տեխնիկայի փորձարկմանը, զինված ուժերի մարտական պատրաստվածության գնահատմանը։

Հավելենք, որ մի քանի օր է՝ Իրանը մեծաքանակ ռազմական տեխնիկա է տեղափոխում Ադրբեջանի հետ սահման՝ զորավարժությունների անցկացման համար։

Էմմա Չոբանյան