Karevorinfo  Իրադարձություններ  255

Ռուսաստանը սեպտեմբերի 30-ից կսկսի վտարել անօրինական միգրանտներին

22:40 չորեքշաբթի, 29 սեպտեմբերի, 2021 թ.
Ռուսաստանը սեպտեմբերի 30-ից կսկսի վտարել անօրինական միգրանտներին

Առաջիկա օրերին Ռուսաստանը կսկսի երկրից վտարել անօրինական միգրանտներին, որոնք չեն կարողացել կարգավորել իրենց իրավական կարգավիճակը: Այս մասին գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Օտարերկրյա այն քաղաքացիների համար, որոնք սեպտեմբերի 30-ից հետո անօրինական կարգավիճակում կլինեն, կկիրառվեն Դաշնային օրենքի 115-րդ հոդվածի նորմերը, որոնք ներքին գործերի մարմինների աշխատակիցներին թույլ են տալիս վարչական միջոցներ ձեռնարկել՝ ընդհուպ մինչև Ռուսաստանի Դաշնության տարածքից հեռացումը»,- Մոսկվայում կայացած ասուլիսում հայտարարել է ՌԴ ՆԳՆ միգրացիայի հարցերով գլխավոր վարչության պետ Վալենտինա Կազակովան:

Նրա խոսքով՝ ներկայում Ռուսաստանի Դաշնությունում բնակվում է շուրջ 7 միլիոն օտարերկրյա քաղաքացի, որոնցից «մի փոքր մասը՝ անօրինական»:

Կազակովան նաև նշել է, որ 2021 թվականի սկզբից ավելի քան 500 հազար մարդ ստացել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն։