Karevorinfo  Իրադարձություններ  219

ԵԽԽՎ-ում Ադրբեջանի կազմակերպած ցուցահանդեսին ադրբեջանցիներից զատ՝ ոչ ոք չի մասնակցել

23:35 չորեքշաբթի, 29 սեպտեմբերի, 2021 թ.
ԵԽԽՎ-ում Ադրբեջանի կազմակերպած ցուցահանդեսին ադրբեջանցիներից զատ՝ ոչ ոք չի մասնակցել

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Ադրբեջանը պարսկական գրականության խոշորագույն ներկայացուցիչներից պոետ Նիզամիի 880-ամյակին նվիրված ցուցահանդես է կազմակերպել։ Ուշագրավ է, սակայն, որ միջոցառմանը, բացի ադրբեջանական պատվիրակությունից, ոչ ոք չի մասնակցել։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ընդդիմադիր «Azadliq Qezeti»-ն։

Նշվում է, որ ցուցահանդեսին մասնակցել են ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամները, պետական AZTV հեռուստաընկերության, Azertac գործակալության աշխատակիցները։

Ի դեպ, Azertac-ը նաև տեսանյութ և լուսանկարներ է հրապարակել միջոցառումից, որում երևում է հյուրերի բացակայությունը։

Էմմա Չոբանյան