Karevorinfo  Իրադարձություններ  173

Թուրքիան գնել է ռուսական S-400-ները, քանի որ ԱՄՆ-ը Patriot համակարգերը չի վաճառել․ Էրդողանի խոսնակ

22:15 չորեքշաբթի, 29 սեպտեմբերի, 2021 թ.
Թուրքիան գնել է ռուսական S-400-ները, քանի որ ԱՄՆ-ը Patriot համակարգերը չի վաճառել․ Էրդողանի խոսնակ

Թուրքիան Ռուսաստանից գնել է S-400 պաշտպանական համակարգերը, քանի որ ԱՄՆ-ը Patriot համակարգերը չի վաճառել Անկարային։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ և գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը Haber Global-ին տված հարցազրույցում, գրում է Duvar-ը։

«Մենք ցանկանում էինք Patriot-ները գնել մեր սեփական գումարով։ Մեր նախագահն անթիվ անգամներ ասել է Օբամայի օրոք։ Մենք ասել ենք, որ ցանկանում ենք գնել Patriot-ները ՆԱՏՕ-ի մյուս երկրների պես»,- ասել է Քալընը՝ հավելելով․ «Մենք չորս առաջարկ ենք ստացել Չինաստանից, Ռուսաստանից, Եվրոպայից ու ԱՄՆ-ից չորս համակարգերի վերաբերյալ։ Մեր չափորոշիչները հայտնի էին՝ համատեղ արտադրություն, գին ու մատակարարման ժամկետ։ Մենք բանակցություններ էինք վարում Չինաստանի հետ, սակայն հետո դադարեցրինք»։

Ըստ Քալընի՝ ԱՄՆ-ում մտածում էին, որ նախագահ Էրդողանը «բլեֆ է անում» S-400-ների գնման մասով։

«Երբ հարցը լրջացավ, նրանք զայրացան։ Ի վերջո, մենք ստիպված էինք գնել S-400-ները և արեցինք դա»,- ասել է Թուրքիայի նախագահի խոսնակը։

Նշենք, որ Անկարան ու Մոսկվան S-400 համակարգերի ձեռքբերման գործարքը կնքել են 2017 թվականին։

Էմմա Չոբանյան