Karevorinfo  Իրադարձություններ  128

Արցախում կորոնավիրուսից մահվան դեպք է գրանցվել

17:30 չորեքշաբթի, 29 սեպտեմբերի, 2021 թ.
Արցախում կորոնավիրուսից մահվան դեպք է գրանցվել

Սեպտեմբերի 28-ին կատարվել է 80 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 26 վարակակիր: Բժիշկները 4 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում. տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից:

«Դժբախտաբար ունենք մեկ մահվան դեպք։Հիվանդը 81-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության(COVID-19) հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլսիգմենտար թոքաբորբ, պոլիօրգան անբավարարություն։ Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 13124 քաղաքացու հետազոտություն, որից 1144-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունը՝ օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով Ձեր և Ձեր հարազատների առողջությունը:

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում»,- ասված է հաղորդագրությունում: