Karevorinfo  Իրադարձություններ  150

Էնթոնի Բլինքենը ՌԴ-ին մեղադրել է մարդու իրավունքներին առնչվող ԵԱՀԿ հանդիպումն արգելափակելու համար

17:10 չորեքշաբթի, 29 սեպտեմբերի, 2021 թ.
Էնթոնի Բլինքենը ՌԴ-ին մեղադրել է մարդու իրավունքներին առնչվող ԵԱՀԿ հանդիպումն արգելափակելու համար

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ռուսաստանին մեղադրել է մարդու իրավունքներին առնչվող ԵԱՀԿ ամենամյա հանդիպումն արգելափակելու համար։ Միջոցառումը նախատեսվում էր անցկացնել սեպտեմբերի 27-ին։

«Երեկ Լեհաստանի Վարշավա քաղաքում պետք է բացվեր Եվրոպա-Եվրասիա տարածաշրջանի՝ մարդու իրավունքների վերաբերյալ գլխավոր համաժողովը: Ցավոք, 2021 թվականին ԵԱՀԿ մարդու իրավունքների վերաբերյալ հանդիպումը տեղի չի ունեցել՝ այն արգելափակելու՝ Ռուսաստանի կառավարության որոշման պատճառով: Մենք խորապես ափսոսում ենք Ռուսաստանի իշխանությունների՝ մարդու իրավունքների ոլորտի վատթարացման վերահսկողությունը արգելափակելու փորձի համար»,- ասված է ԱՄՆ Պետքարտուղարության տարածած հայտարարության մեջ։

Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ Վաշինգտոնը «նախկինի պես ակնկալում է, որ ԵԱՀԿ-ն և դրա անդամ երկրները կանցկացնեն իրենց նախատեսած հանդիպումները, որոնք նվիրված են մարդու իրավունքների թեմային»։

Տաթև Ֆռանգյան