Karevorinfo  Իրադարձություններ  223

«Դատախազությունը «մաշեննիկություն է արել»․ Սամվել Բաբայանը վրդովվեց «Իգլա»-ի գործով քննության ժամանակ

16:30 չորեքշաբթի, 29 սեպտեմբերի, 2021 թ.
«Դատախազությունը «մաշեննիկություն է արել»․ Սամվել Բաբայանը վրդովվեց «Իգլա»-ի գործով քննության ժամանակ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում այսօր շարունակվեց Արցախի ՊԲ նախկին հրամանատար, ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի և մյուսների գործով քննությունը։

Այսօր դատարանում հարցաքննվեց գործով առանցքային վկա Հրաչյա Մայիլյանը, վերջինս այն անձն է, որը կամավոր հանձնել էր զենքը։ Վկան մի շարք մանրամասներ հայտնեց դեպքից, մասնավորապես, ըստ ցուցմունքի՝ գործով ամբաստանյալ Արմեն Պողոսյանը, տեղեկանալով, որ ինքը Վրաստանում ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվում և կապեր ունի այդ ոլորտում, դիմել է իրեն՝ այնտեղից «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր գտնելու համար:

«Արմեն Պողոսյանն ինձ ասել էր, որ Ղարաբաղում պայմանավորվել են՝ իրեն 500 հա հող պետք է տան, ինքն էլ կառավարությանը «Իգլա» պետք ա նվիրի: Ես էլ հետաքրքրվեցի տղերքից, ասացին՝ կա, գնացի վերցրի, Պողոսյանը եկավ՝ նկարեց, ասաց՝ տանեմ մասնագետի ցույց տամ՝ պիտանի՞ է, թե՞ «բռակ»: Հետո ասացին՝ պիտանի չի, պիտի տակի բռնակը լինի, մարտկոցը չկա, ումից վերցրել ես՝ տար տուր իրան։ Ես էլ էդ ժամանակ չկարողացա տալ, ումից վերցրել էի՝ Հայաստանում չէր»,- ցուցմունքի ժամանակ նշեց Մայիլյանը։

Վկայի պնդմամբ՝ «Իգլա»-ի համար իրեն պետք է վճարեին 4000 դոլար, պայմանով, որ եթե չլինի՝ վերադարձնի գումարը, սակայն գումարն այդպես էլ չի ստացել։ Սամվել Բաբայանը մի շարք հարցեր փորձեց հստակեցնել Մայիլյանի հետ, պարզաբանելով․ «Հրաչի ձերբակալությունը եղել է 21-ին: Դրանից չորս օր առաջ իմ մոտ հանդիպել են, ես մասնագիտական ասել եմ, որ դա «բռակ» է: Քեզ 21-ին տարել են, ասել են՝ բեր կամավոր հանձնի, քեզ ոչ մի բան չի լինի, ուրիշ քրեական գործ են հարուցել քո վրա, ավելի ծանր ու քեզ անջատել են էս գործից»,- վկային դիմելով ասաց Բաբայանը:

Դատախազ Արամ Արամյանը միջնորդեց հրապարակել Մայիլյանի նախաքննական ցուցմունքները, հայտարարելով, որ դրանք հակասում են իրար։ Սամվել Բաբայանը, սակայն վրդովված առարկեց. «Ինքը չի գրել քննչական վարչությունում: Մարդը կենդանի կանգնած է, կա իրենց հեռախոսային խոսակցությունը: Ասում եք՝ հրապարակենք նախաքննական ցուցմունքները, դա ընդունենք հիմք: Ես ասում եմ՝ չէ: Մարդը կենդանի կանգնած է, էս մարդուն խի՞ եք հրավիրել ստեղ»: Բաբայանին միացավ պաշտպանական կողմը, սակայն դատարանը որոշեց բավարարել մեղադրանքի կողմի միջնորդությունը։ Ցուցմունքները հրապարակելուց հետո Սամվել Բաբայանը հայտարարեց. «Ինձ մեղադրում են, որ ես գայթակղել եմ Վրաստանից նման ապրանք բերել: Հասարակությունը պետք է իմանա իրականությունը, որ Դատախազությունը արել է «մաշեննիկություն»: Դատավորը նկատողություն արեց՝ հորդորելով չվիրավորել. «Ձեզ որևէ մեկը չի վիրավորել»:

Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 2-ին, ժամը 13:30-ին: Այդ նիստում դատավորն ասաց, որ բերման պետք է ենթարկել Ժորա Զաքարյանին և վկա Ռուստամ Սադոյանի համար միջոցներ ձեռնարկել՝ հրավիրելու դատարան:

Հիշեցնենք, որ 2017թ․-ին առաջին ատյանի դատարանը Սամվել Բաբայանին և գործով անցնող մյուս ամբաստանյալներին մեղավոր էր ճանաչել՝ Վրաստանից ՀՀ «Իգլա» զինատեսակ փոխադրելու և փողերի լվացման համար (ըստ մեղադրանքի՝ Սամվել Բաբայանն այդ զինատեսակով մտադրվել էր խոցել նախագահ Սերժ Սարգսյանի ինքնաթիռը) ու դատապարտել ընդհանուր վեց տարվա ազատազրկման, իսկ որոշ ժամանակ անց Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր Առաջին ատյանի որոշումը, ուստի գործը քննվում է նորից։

Ռոզա Վարդանյան