Karevorinfo  Իրադարձություններ  98

Ալիևը կրկին հայտարարել է, թե պատերազմի ժամանակ գերեվարված բոլոր հայերին վերադարձրել են

14:15 չորեքշաբթի, 29 սեպտեմբերի, 2021 թ.
Ալիևը կրկին հայտարարել է, թե պատերազմի ժամանակ գերեվարված բոլոր հայերին վերադարձրել են

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը France 24-ին տված հարցազրույցում կրկին հայտարարել է, որ Ադրբեջանում հայ ռազմագերիներ չկան, ինչպես նաև հերքել հայ գերիներին խոշտանգումների ենթարկելու մասին փաստերը։

«Մենք հերքում ենք այդ մեղադրանքները։ Բոլոր ռազմագերիները, որոնք գերի են վերցվել պատերազմի ժամանակ, վերադարձվել են Հայաստանին։ Ինչ վերաբերվում է այն անձանց, որոնց մասին խոսում են կազմակերպությունները, ապա պատերազմի ավարտից հետո նրանք Հայաստանի հրամանատարների կողմից ուղարկվել են մեր դիրքերի ուղղությամբ և հանցագործություններ կատարել՝ սպանելով 4 զինծառայողի։ Նրանցից շատերը, որոնք հանցագործությանը չեն մասնակցել, արդեն վերադարձվել են, իսկ նրանց գործերով, որոնք հանցագործություն են կատարել, դատարանները վճիռներ են կայացրել»,- ասել է Ալիևը՝ հավելելով, որ ձերբակալվածները չեն կարող համարվել ռազմագերիներ։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը շարունակում է ապօրինաբար պահել հայ ռազմագերիներին՝ խախտելով ինչպես նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնությունը, այնպես էլ մի շարք միջազգային կոնվենցիաներ։

Էմմա Չոբանյան