Karevorinfo  Իրադարձություններ  232

Էրդողանը մեկնել է Սոչի՝ Պուտինի հետ բանակցությունների

13:45 չորեքշաբթի, 29 սեպտեմբերի, 2021 թ.
Էրդողանը մեկնել է Սոչի՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Ռուսաստան։ «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ Էրդողանի օդանավն Անկարայից Սոչի է մեկնել տեղական ժամանակով 11։15-ին։

Այցի ընթացքում Թուրքիայի նախագահին ուղեկցում են Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդանը, նախագահի աշխատակազմի հասարակության հետ կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը, նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահականի հասարակության հետ կապերի վարչությունը հայտնել էր, որ Էրդողանի այցը կազմակերպվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով։

Հիշեցնենք՝ նախօրեին ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ երկու երկրների ղեկավարները քննարկելու են առևտրատնտեսական գործընկերությունը, ինչպես նաև Սիրիայում, Լիբիայում, Աֆղանստանում և Անդրկովկասում տիրող իրավիճակը։

Էմմա Չոբանյան