Karevorinfo  Իրադարձություններ  271

Վրաստանի վարչապետը Բաքվում է․ նախատեսվում է համագործակցության մասին հուշագրերի ստորագրում

13:10 չորեքշաբթի, 29 սեպտեմբերի, 2021 թ.
Վրաստանի վարչապետը Բաքվում է․ նախատեսվում է համագործակցության մասին հուշագրերի ստորագրում

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մեկնել է Ադրբեջան։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վրացականի կառավարական պատվիրակության ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Բաքվում։

Ղարիբաշվիլիի ղեկավարած պատվիրակության կազմում են փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին, էկոնոմիկայի և կայուն զարգացման հարցերի նախարար Նաթիա Թուրնավան և կառավարության աշխատակազմի ղեկավար Իլյա Դարչիաշվիլին։

Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այցի ընթացքում կայանալու է նաև Ադրբեջանի ու Վրաստանի վարչապետների նախագահությամբ միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստը, որից հետո ստորագրվելու են համագործակցության մասին հուշագրեր։

Էմմա Չոբանյան