Karevorinfo  Իրադարձություններ  128

Հյուսիսային Կորեան հաստատել է նոր գերձայնային հրթիռների արձակման մասին հայտարարությունները

12:40 չորեքշաբթի, 29 սեպտեմբերի, 2021 թ.
Հյուսիսային Կորեան հաստատել է նոր գերձայնային հրթիռների արձակման մասին հայտարարությունները

ԿԺԴՀ Պաշտպանական գիտությունների ակադեմիան փորձարկել է Hwaseong-8 գերձայնային հրթիռը։ Այս մասին հայտնել է երկրի պետական հեռագրային գործակալությունը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավելի վաղ հարավկորեական Renhap գործակալությունը, վկայակոչելով Հարավային Կորեայի շտաբի պետերի միացյալ շտաբը, հայտնել էր, որ հարևան երկիրն անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ:

«ԿԺԴՀ Պաշտպանական գիտությունների ակադեմիան իրականացրել է Hwaseong-8 գերձայնային հրթիռի փորձնական արձակումը, որն այն վերջերս է մշակել Չագանդո նահանգում»,- ասվում է հաղորդագրությունում:

Հյուսիսային Կորեայում շեշտել են նոր հրթիռի արձակման ռազմավարական նշանակությունը երկրի ժամանակակից պաշտպանական համակարգի զարգացման գործում և նշել, որ կարողացել են հաջողությամբ փորձարկել զարգացման տեխնիկական ցուցանիշները: Գիտնականները ստուգել են հրթիռի նավիգացիոն կառավարումը, մանևրելիությունը, դրա վրա տեղադրված մարտագլխիկի աերոդինամիկ աշխատանքը, ինչպես նաև ԿԺԴՀ -ում առաջին անգամ ներկայացված «վառելիքի ամպուլը»:

Տաթև Ֆռանգյան