Karevorinfo  Իրադարձություններ  175

Երևանում հետիոտների անվտանգության համար արգելապատնեշներ են տեղադրվում

22:15 երեքշաբթի, 28 սեպտեմբերի, 2021 թ.
Երևանում հետիոտների անվտանգության համար արգելապատնեշներ են տեղադրվում

Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով մայրաքաղաքի հավասարազոր և գլխավոր խաչմերուկներում, որտեղ երթևեկության աջ գոտին միշտ բաց է և չկան գծանշված հետիոտնային անցումներ, տեղադրվում են մետաղական ցանկապատեր և արգելապատնեշներ:

Երևանի քաղաքապետարանից տեղեկանում ենք, որ ծրագրի նպատակն է հիմնականում բացառել ոչ սահմանված վայրերով հետիոտների անցուդարձը՝ ապահովելով վերջիններիս անվտանգությունը: Ընդհանուր առմամբ՝ քաղաքում այս տարի 1200 գծմ մետաղական ցանկապատ և արգելապատնեշ կտեղադրվի:

Ըստ աղբյուրի՝ աշխատանքներն արդեն ավարտված են Օրբելի-Կիևյան, Հալաբյան-Արզումանյան, Աբովյան-Մոսկովյան փողոցներում և Արշակունյաց պողոտա-Գարեգին Նժդեհի փողոց հատվածներում: