Karevorinfo  Իրադարձություններ  155

ՌԴ քննչական կոմիտեն նոր քրգործ է հարուցել Նավալնիի և նրա աջակիցների դեմ

23:05 երեքշաբթի, 28 սեպտեմբերի, 2021 թ.
ՌԴ քննչական կոմիտեն նոր քրգործ է հարուցել Նավալնիի և նրա աջակիցների դեմ

Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի դեմ՝ ծայրահեղական համայնք ստեղծելու և ղեկավարելու համար, ինչպես նաև՝ նրա աջակիցներ Լեոնիդ Վոլկովի և Իվան Ժդանովի դեմ։ Այս մասին գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Գործչի ևս մի քանի աջակիցներ, այդ թվում՝ Լյուբով Սոբոլը, Ռուսլանա Շավեդդինովան, Վյաչեսլավ Գիմադին, ներգրավվել են ծայրահեղական համայնքի գործով։

Քննության տվյալներով՝ Նավալնին նման կազմակերպություն ստեղծել է ոչ ուշ, քան 2014 թվականին, որն ուղղված է եղել Ռուսաստանում սահմանադրական կարգի հիմքերի փոփոխմանը, ինչպես նաև՝ «հասարակական անվտանգությունն ու պետական ​​ամբողջականությունը խաթարելուն»։

Նավալնիի՝ Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը, «Նավալնիի շտաբ» հասարակական շարժման կայքերը, ինչպես նաև սեփական յութուբյան ալիքը, ըստ Քննչական կոմիտեի, ստեղծվել են «հանցավոր գործունեության քարոզչության համար»։

Նշենք, որ փտրվարին էլ քրեական գործ էր հարուցվել Նավալնիի դեմ՝ շահույթ չհետապնդող կազմակերպության ստեղծման համար, որը «ոտնահարում է քաղաքացիների անհատականությունն ու իրավունքները»։

Էմմա Չոբանյան