Karevorinfo  Իրադարձություններ  183

Պատերազմի կոչ անող ուժերը կմղվե՛ն լուսանցք․ զոհերի և կորուստների ջատագովները ՀՀ-ն շեղում են զարգացման օրակարգից․ Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

20:05 երեքշաբթի, 28 սեպտեմբերի, 2021 թ.
Պատերազմի կոչ անող ուժերը կմղվե՛ն լուսանցք․ զոհերի և կորուստների ջատագովները ՀՀ-ն շեղում են զարգացման օրակարգից․ Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Factor TV-ի հարցազրույցը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի հետ

-Պարո՛ն Թորոսյան, Ադրբեջանի նախագահը գրեթե ամեն օր սպառնում է Հայաստանին՝ վերջին սպառնալիքը միջանցք ստանալու թեմայով է, թշնամական քայլեր է անում, մինչդեռ ՀՀ իշխանությունը խոսում է խաղաղության դարաշրջան բացելուց։ Երբ իրար կողքի ես դնում այս իրականությունները, շատ տարբեր աշխարհներ են թվում մի կողմից՝ ագրեսիա է, մյուս կողմից՝ խաղաղության դարաշրջանից ենք խոսում։ Կբացե՞ք գաղտնիքը՝ նման ուժի հետ խաղաղության մասին խոսել։

-Ես կվերաձևակերպեի Ձեր պնդումը տարբեր աշխարհներին վերաբերյալ, և ավելի շուտ կասեի՝ երևի հնի և նորի մասով է տարբերությունը։ Խաղաղության մենք պետք է ձգտենք, իսկ այն, ինչ լսում ենք հարևան երկրի ղեկավարի կողմից, նոր չէ, որ լսում ենք։ Մեր խնդիրը ո՞րն է։ Տեսե՛ք, մենք եղել ենք ատելության սերմանման, թշնամանքի դոզայի բարձրացման, ռազմատենչ հռետորաբանության, միմյանց նկատմամբ ատամներ սրելու օղակի մեջ և, միգուցե, նաև հաշվի առնելով Ձեր հղումները վերջին հայտարարություններին, դա դեռ չի էլ անցել։ Բայց մտնել և խորացնել այդ արատավոր օղակը, մեզ տանելու է ոչ մի տեղ կամ շատ վատ տեղ։ Տանելու է այնտեղ, որ մենք հավերժ պատերազմելու վտանգի առաջ ենք կանգնելու, ինչը չեմ կարծում՝ կարող է որևէ ժողովրդի զարգացման գրավականը լինել։ Դա լինելում է խոչընդոտ ժողովուրդների զարգացման։ Եվ մեր քաղաքական ու քաղաքակակրթական ընտրությունն է՝ դուրս գալ այդ արատավոր օղակից։

-Բայց, պարո՛ն Թորոսյան, թշնամանքի օղակից դուրս գալը միակողմանի գործընթաց չի կարող լինել։ Այդպես չէ՞։

-Այո՛, չի կարող լինել, բայց դա միայն Ադրբեջանը չէ։ Դա շատ ավելի լայն օղակ է և պետք է ջանքեր գործադրենք, որպեսզի այդ խաղաղությունը քար առ քար, աղյուս առ աղյուս կառուցենք, ինչը շատ դժվար է լինելու։ Ոչ ոք չի ասել, որ դա շատ հեշտ է, քան պատերազմելը։ Պատերազմն ավելի հեշտ է՝ կրակում ես, բայց չգիտես՝ վերջում ինչ է լինելու։ Խաղաղության ճանապարհը դժվար է լինելու, այո՛, մարտահրավերներով լի։ Մարտահրավեր են հարևան երկրների ռազմատենչ հռետորաբանությունը, պահանջները մեզնից, տարածքային և ոչ միայն․․․

-Ներխուժումը ՀՀ-ի սուվերեն տարածքներ և չհեռանալը․․․

-Այդ թվում՝ տարածքային ամբողջականությունը խախտելը, բայց մենք, միևնույն է, պետք է հետ չկանգնենք խաղաղության գնալու մեր ճանապարհից, որովհետև կրկնում եմ՝ այլընտրանքը պարզապես տանում է կործանում պետության և ժողովրդի։ Պետք չէ խաղաղության տակ ամլություն հասկանալ, որ մեզ ամեն ինչ անում են, բայց մենք չենք արձագանքում։ Միևնույն ժամանակ, պետք է հասկանալ՝ խաղաղության հասնելը քայլերի ավելի մեծ խոհեմություն, իմաստնություն, կշռադատվածություն է պահանջում դեպի քեզ եկած գրգիռների նկատմամբ, որոնք քեզ են դրդում քայլերի։ Դու ինքդ ես նախաձեռնում, երբ մտածում ես՝ ինչ քայլ անես, որ մի աղյուս էլ ավելացնես այդ խաղաղության պատին։ Մեզ պետք է նաև կուռ, ազգային համերաշխություն՝ այդ ճանապարհով գնալու համար։ Ինձ համար շատ տարօրինակ է, որ մեր քաղաքական թատերաբեմում կան քաղաքական ուժեր, որոնք պատերազմի ջատագովներ են՝ պատերազմի, զոհերի, կորուստների, որովհետև պատերազմն առանց կորուստների չի լինում, իսկ կորուստները նաև մարդկային են՝ բացի տարածքը։ Այդ օրակարգով փորձում են մեզ շեղել դեպի զարգացում տանող ճանապարհից։ Պատերազմի կոչեր անող ուժերը պետք է լուսանցք մղվեն և կմղվեն, որովհետև իրենց քաղաքականության արդյունքը մենք, դժբախտաբար, արդեն տեսել ենք, որպեսզի մենք կենտրոնանանք խաղաղության վրա։ Հեշտ չի լինելու, բայց վստահ եմ՝ դա է ճիշտ ճանապարհը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան