Karevorinfo  Իրադարձություններ  122

Հայաստանն ու Շվեդիան կհամագործակցեն դատաիրավական ոլորտում

13:20 երեքշաբթի, 28 սեպտեմբերի, 2021 թ.
Հայաստանն ու Շվեդիան կհամագործակցեն դատաիրավական ոլորտում

ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը և Շվեդիայի ազգային դատարանների վարչության միջազգային կապերի բաժնի ղեկավար, Ստոկհոլմի Վերաքննիչ դատարանի դատավոր Յոնաս Հոգստրոմը սեպտեմբերի 28-ին ստորագրել են համագործակցության հուշագիր:

ԲԴԽ-ից տեղեկացնում են, որ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել Հայաստանի Հանրապետության և Շվեդիայի օրենսդրության շրջանակներում իրականացնել փոխշահավետ համագործակցություն ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ իրենց հաստատությունների կատարելագործման և զարգացման նպատակով։

«Հուշագրի ստորագրման կարևոր նպատակն է բարձրացնել դատական իշխանության նկատմամբ հանրային վստահությունը, նպաաստել արդարադատության մատչելիության և արդյունավետության ամրապնդմանը:

Հուշագրի շրջանակներում նախատեսվում է համատեղ ծրագրի մշակում, որը կնպաստի Հայաստանում դատավորների և դատավորների թեկնածուների կարողությունների զարգացմանը, ինչպես նաև դատական վարչարարության, դատավորների և լրատվամիջոցների միջև հաղորդակցության բարելավմանը»,- ասված է հաղորդագրությունում: