Karevorinfo  Իրադարձություններ  161

Արգենտինայի դեսպանությունը Երևանում մեկնարկում է Արգենտինական առաջին առևտրային պալատի ստեղծման նախագիծը

10:35 երեքշաբթի, 28 սեպտեմբերի, 2021 թ.
Արգենտինայի դեսպանությունը Երևանում մեկնարկում է Արգենտինական առաջին առևտրային պալատի ստեղծման նախագիծը

Հայաստանում Արգենտինայի Հանրապետության դեսպանությունը մեկնարկում է Երևանում Արգենտինական առաջին առևտրային պալատի ստեղծման նախագիծը: Հայաստանում Արգենտինայի դեսպանությունը տեղեկացնում է, որ Արգենտինական առևտրային այս նոր պալատը նպատակ ունի դառնալու գործարար նոր հարթակ, որը կառաջարկի առևտրային խթանման կարևոր գործիքակազմ, կնպաստի բիզնեսի զարգացմանը և բարենպաստ միջավայր կստեղծի նոր ներդրումների և առևտրային հոսքերի համար:

Հայաստանում Արգենտինայի Հանրապետության դեսպան Մարիանո Վերգարան նշել է, որ ապագա պալատն ի սկզբանե հիմնված կլինի վիրտուալ հավելվածի վրա, որն իրական ժամանակում կկապի արգենտինական և հայկական ընկերություններին ու ձեռնարկատերերին: Կոմերցիոն այս նոր գործիքը կլինի հայաստանյան իշխանությունների տրամադրության տակ՝ ի նշանավորում Հայաստանի անկախ հանրապետության 30-ամյակի: Հատուկ ուշադրության կարժանանան արգենտինացի շատ ու շատ երիտասարդ մասնագետներ, որոնք գալիս են Հայաստան և ձգտում ինտեգրվել տեղի աշխատաշուկային: «Այս նախաձեռնությունում մեր գործընկերն է Կոնվերս բանկը. ակնկալում ենք, որ Բանկը իր ակտիվ մասնակցությունը եւ դերակատարումը կունենա նաեւ Հայ-արգենտինական առեւտրի պալատի աշխատանքներում»,-նշել է դեսպանը:

Չնայած Հայաստանի և Արգենտինայի միջև գոյություն ունեցող համեստ առևտրաշրջանառությանը, նշվում է, որ իրապես մեծ է այն ընդլայնելու և դրանով իսկ տնտեսական տարբերի ճյուղերի զարգացմանը նպաստելու ներուժը: Առնվազն մեկ տասնամյակ Արգենտինան, հիմնականում արգենտինահայ համայնքի միջոցով, եղել է Հայաստանում ամենաբարձր ներդրումային հոսք ունեցող հինգ երկրների շարքում՝ առ այսօր առաջատար դիրք զբաղեցնելով հայաստանյան օտարերկրյա ներդրումների մեջ:

«1992 թվականին Արգենտինայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը քաղաքական բարձր մակարդակի երկխոսության և մեր բարեկամ երկրների միջև հաջող համագործակցության արտացոլումն էր: Արգենտինայի հայկական նշանավոր սփյուռքը, որն իր ստեղծումից ի վեր լիարժեքորեն ներգրավված է արգենտինական հասարակության մեջ, ևս իր անգնահատելի ներդրումն ունի երկկողմ հարաբերությունների զարգացման գործում»,-ասված է հաղորդագրությունում: