Karevorinfo  Իրադարձություններ  431

44-օրյա պատերազմից 1 տարի անց․ ինչպե՞ս արձագանքեց աշխարհը, ի՞նչ են ուզում Հայաստանն ու Ադրբեջանը հիմա

21:05 երկուշաբթի, 27 սեպտեմբերի, 2021 թ.
44-օրյա պատերազմից 1 տարի անց․ ինչպե՞ս արձագանքեց աշխարհը, ի՞նչ են ուզում Հայաստանն ու Ադրբեջանը հիմա

Ուղիղ մեկ տարի առաջ՝ սեպտեմբերի 27-ին, աշխարհի ուշադրությունն ուղղվել էր Հարավային Կովկասին։ Այս անգամ կրակի օջախը Լեռնային Ղարաբաղն էր։ Համաշխարհային մամուլն ահազանգեց՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև տասնամյակների հակամարտությունը նորից բռնկվեց»։ Factor.am-ը ներկայացնում է, թե ինչպիսին էր համաշխարհային արձագանքը Արցախյան 44-օրյա պատերազմին, ի՞նչ փոխվեց մեկ տարվա ընթացքում ԼՂ հիմնահարցի հետ կապված գործընթացներում, ի՞նչ դիրքորոշում ունի միջազգային հանրությունը տեղի ունեցածի վերաբերյալ հիմա։

Պատերազմի վերաբերյալ առաջին արձագանքները

Պատերազմի առաջին օրերին խնդրին արձագանքեցին աշխարհի տարբեր ծայրերից։  Չնայած միջազգային հանրությունը զբաղված էր իր հարցերով՝ COVID-19-ի դեմ պայքար, նախագահական ընտրություններ ԱՄՆ-ում, այնուամենայնիվ, մի պահ շատերի ուշադրությունն ուղղվեց նաև դեպի հակամարտություն։

Չնայած ադբեջանական կողմից հնչող վստահեցումներին, թե պատերազմը սկսել է հայկական կողմը, միջազգային հանրություն չշտապեց գնահատականներ տալ, միևնույն ժամանակ, խուսափեց պատերազմը սկսող կողմին ուղղված մեղադրանքից։ Իրավիճակն ավանդական էր՝ հայտարարություններն անհասցե էին։ Այս հարցում առավել կողմնորոշված էր փորձագիտական դաշտը․ վերլուծություններում հիմնականում, որպես հարձակվող կողմ, ներկայացվում էր Ադրբեջանը։

Առաջին արձագանքները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի ղեկավարների կողմից էին։ Նրանք խստորեն դատապարտեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ուժի կիրառումը:

Պատերազմի առաջին իսկ օրը հակամարտության շուրջ հրատապ քննարկում անցկացրեց նաև ԵԱՀԿ Մշտական խորհուրդը՝ կառույցի անդամ 57 երկրների մասնակցությամբ: Բացելով հանդիպումը՝ Խորհրդի նախագահող երկրի՝ Ալբանիայի դեսպան Իգլի Հասանին տագնապ հնչեցրեց իրավիճակի վատթարացման և շարունակվող բախումների առնչությամբ ու կոչ արեց անհապաղ վերջ տալ իրավիճակի սրացմանը:

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ևս կողմերին կոչ արեց դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցությունների։

Պատերազմի հաջորդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույց ունեցավ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։ Հեռախոսազրույցի նախաձեռնողը Գուտերեշն էր։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խորը մտահոգություն հայտնեց ստեղծված իրավիճակի և զարգացումների կապակցությամբ՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում խաղաղ գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը: Անտոնիո Գուտերեշը հեռախոսազրույց ունեցավ նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

ԼՂ հակամարտության թեմայով քննարկում կազմակերպվեց նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ոչ մշտական անդամ Էստոնիայի նախաձեռնությամբ։  Վերջին անգամ այստեղ ԼՂ թեմայով քննարկում կազմակերպվել էր շուրջ 30 տարի առաջ՝ 1993 թվականին։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այս անգամ խստորեն դատապարտեց Ղարաբաղում վերսկսված ռազմական գործողությունները, որոնք «սպառնում էին վերածվել լայնածավալ պատերազմի»: Փակ դռների հետևում անցկացրած քննարկումներից հետո կառույցի անդամ 15 պետությունները կոչ արեցին կողմերին՝ անմիջապես դադարեցնել բախումները և անհապաղ վերսկսել բովանդակային բանակցությունները՝ առանց որևէ նախապայմանի:

Միջազգային մամուլը՝ պատերազմի մասին Թուրքիայի մասնակցության մասին փաստերը

2020 թվականի սեպտեմբերի վերջին օրերի միջազգային մամուլի «թոփ-լուրերը» հայ-ադրբեջանական հակամարտության մասին էին։ Հայտնի լրատվամիջոցների լրագրողները, վերլուծաբանները նորից փորփրեցին երեք տասնամյակ չմարող հակամարտության խորքերը՝ փորձելով ներկայացնել վերսկսված պատերազմի պատճառները։ Համաշխարհային մեդիան նոր պատերազմի «մեղավորներին» փնտրում էր արտաքին խաղացողների ցուցակի մեջ։ Նաև շատերի ուշադրությունից չվրիպեց Թուրքիայի անմիջական մասնակցությունը պատերազմին, Ադրբեջանին ուղղված անվերապահ ռազմական և դիվանագիտական օժանդակությունը։

Շատ լրատվամիջոցների ներկայացմամբ՝ Բաքվին տրամադրված թուրքական ԱԹՍ-ներն ապահովեցին ադրբեջանական կողմի հաղթանակը։ Եղան նաև հետաքննություններ այն մասին, որ Թուրքիան հավաքագրել է հազարավոր ջիհադականների Մերձավոր Արևելքից՝ Ադրբեջանի կողմից կռվելու համար։

Համաշխարհային լրատվամիջոցների գլխագրերում նաև հայտնվեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը Թուրքայի մասնակցության վերաբերյալ։ Ըստ նրա՝ ավելի քան 300 սիրիացի իսլամիստ թուրքական Ղազիանթեփով ուղարկվել է Ադրբեջան՝ պատերազմին մասնակցելու նպատակով։ Նա նաև հայտնեց, որ տեղեկությունը հաստատված փաստ է, այդ մարդիկ նույնականացվել են և նրանց հետևում են, բոլորն էլ կապ ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ։

Բրիտանական The Guardian-ում ղարաբաղյան հակամարտության հարցով հայտնի վերլուծաբան Թոմ դե Վաալն այդ օրերին գրեց, որ հակամարտության երկու կողմն էլ իր օրինական, սակայն տարբեր պահանջներն ունի:

«Հայերը մտավախություն ունեն, որ Ադրբեջանը ցանկանում է վերացնել Ղարաբաղի հայերին և վտարել նրանց իրենց հայրենիքից, ինչը քիչ էր մնում՝ տեղի ունենար 1992 թվականին։ Ադրբեջանի նախագահը խոսել էր Ղարաբաղին «աշխարհում ամենաբարձր ինքնավարությունը» տրամադրելու մասին, սակայն 1991 թվականից առ այսօր Ադրբեջանի կառավարությունը նույնիսկ մեկ փաստաթուղթ չի նախապատրաստել, որում կնկարագրվեր, թե ինչ է դա նշանակում։ Հայերի համար Ադրբեջանից Լեռնային Ղարաբաղին հասցվող հրթիռներն են խոսում ճշմարտության մասին»,- գրում էր դե Վաալը։

Ըստ նրա՝ ստեղծված իրավիճակը տոն է Էրդողանի, Թուրքիայի ազգայնականների և ռուսաստանյան ռազմական արդյունաբերության համար, որոնք կզինեն երկու կողմերին և «պատրաստ կլինեն զինել ավելի շատ, երբ վերջանան մահացու այդ զենքերը»։

Բրիտանական The Sunday Times-ն էլ զգուշացրեց թուրքական արմատներ ունեցող իրենց վարչապետ Բորիս Ջոնսոնին, որ Թուրքիայի խաղը «մահաբեր է»։

«Բորիս Ջոնսոնի նախապապը՝ Ալի Քեմալ Բեյը, որն Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարարն էր, թերևս ավելի, քան որևէ այլ օսմանյան հանրային գործիչ, վճռական էր արդարադատության առաջ կանգնեցնելու հայերի կոտորածների համար պատասխանատու հազարավոր ոճրագործներին, և բացեիբաց խոսում էր այդ մասին: Բրիտանիայի կառավարության լռությունն ամոթալի է»,- գրել էր լրատվամիջոցը՝ ավելացնելով,- «Իսկապե՞ս Էրդողանն այն մարդն է, որի համար բրիտանական կառավարությունը պետք է ավելացնի զենքի վաճառքը։ Ի՞նչ կզգա Բրիտանիայի վարչապետը, երբ տեսնի, որ նրանք կոտորում են ավելի ու ավելի շատ հայերի, և վերջապես ի՞նչ կզգար իր նախապապը»։

Boston Globe-ը հրապարակեց ամերիկացի անվանի գրող Քրիս Բոհջալյանի՝ «Թույլ չտանք մի նոր Հալեպ ստեղծել Կովկասում» վերնագրով հոդվածը:

«Եթե Արցախը վերադարձվի Ադրբեջանին, կսկսվի հումանիտար ճգնաժամ, 150 հազար գաղթականներ և հակահայկական ահաբեկչություն: Մոլորակի բնակիչների մեծ մասը չի գտնի Ղարաբաղի տեղը քարտեզի վրա: Նրանք նույնիսկ Հայաստանի և Ադրբեջանի տեղը չգիտեն: Հիմա Ղարաբաղում ռմբահարվում են հիվանդանոցները, եկեղեցիները, դպրոցները, բնակելի տները»,- գրել էր Բոհջալյանը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը պետք է կանգնեցներ կոտորածը, պետք է պահանջեր ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայից՝ չօգնել Ադրբեջանին և վարձկաններ չուղարկել Ղարաբաղ, պետք է ճանաչեր Արցախը և պատժամիջոցներ սահմաներ Բաքվի ու Անկարայի նկատմամբ:

Հրադադարի հաստատման փորձեր

44-օրյա պատերազմի մեկարկից ի վեր աշխարհը հանդես էր գալիս կրակը դադարեցնելու մասին կողմերին ուղղված կոչերով։ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրներն անգամ նախաձեռնեցին բանակցություններ, խորհրդակցություններ դրա վերաբերյալ, որոնք տապալվեցին։

Առաջինը Մոսկվայում մեկնարկած հոկտեմբերի 9-ի՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների մասնակցությամբ «խորհրդակցություններն» էին։ Մինչ այդ՝ կեսգիշերին մոտ, Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակվել էր Ռուսաստանի Դաշնության նախագահի կոչը՝ մարդասիրական նպատակներով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադար հայտարարել՝ գերիների և զոհերի աճյունների փոխանակման համար։

Հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած խորհրդակցութունների արդյունքում Մոսկվայում հրադադարի մասին պայմանավորվածություն ձեռք բերվեց Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ՝ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի միջև։ Դռնփակ հանդիպման ավարտին տարածվեց ԱԳ նախարարների համատեղ հայտարարությունը, որով կողմերը համաձայնել էին 72 ժամ հրադադար հաստատել հոկտեմբերի 10-ից ժամը 12:00-ից՝ մարդասիրական նկատառումներով, ռազմագերիների փոխանակման և զոհվածների աճյունների դուրսբերման համար` Կարմիր խաչի միջնորդությամբ և վերջինիս չափանիշներով։ Պայմանավորվածության համաձայն՝ կրակի դադարեցման հստակ չափորոշիչները պետք է համաձայնեցվեին հավելյալ։ Հրադադարի մասին պայմանավորվածությունը խախտվեց Ադրբեջանի կողմից ժամը 12։05-ին։

Մեկ այլ փորձ ամերիկյան միջնորդությամբ էր, Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի՝ հոկտեմբերի 24-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում, որն անցկացվեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ։ Որոշվեց կնքել հումանիտար հրադադար, որն ուժի մեջ էր մտնելու հոկտեմբերի 26-ից ժամը 08:00-ից: Սակայն ադրբեջանական կողմը ժամը 08:45-ի սահմաններում հրետանային կրակ սկսեց վարել Արցախի հյուսիս-արևելյան մարտական դիրքերի ուղղությամբ, իսկ ժամը 09:10-ի սահմաններում թիրախավորեց հարավ-արևելյան ուղղությամբ դիրքերը` արձակելով հինգ հրետանային արկ, Մարտունի քաղաքի ուղղությամբ կիրառեց ռազմական ավիացիա, ժամը 13:50-ի սահմաններում հակառակորդը «Սմերչ» տիպի համազարկային կրակի ռեակտիվ համակարգից 1 հրթիռ արձակեց Մարտունու շրջանի Զարդարաշեն գյուղի ուղղությամբ։

Եռակողմ հրադադարը

Նոյեմբերի 9-ի երեկոյան, երբ արդեն հաստատվել էին Շուշիի անկման մասին լուրերը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնեց, որ «խիստ ցավոտ որոշում» է կայացրել։

Հետո արդեն հայտնի դարձավ, որ ձեռք է բերվել հրադադար հաստատելու մասին եռակողմ համաձայնություն՝ Հայաստանի, Ադրբեջանի Ռուսաստանի միջև։ Երեք երկրների ղերակավարների ստորագրությամբ փաստաթուղթը հիմք դարձավ ռազմական գործողությունների ավարտի համար, հրադադարի պահին էլ կողմերը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում:

Ավելին, հայկական ուժերը պարտավորվեցին հատուկ ժամանակացույցով դուրս գալ Ղարաբաղի հարակից բոլոր շրջաններից․ Ադրբեջանի վերահսկողության տակ անցան Քարվաճառի (Քելբաջար) շրջանը, Ակնան (Աղդամ)։ Ըստ փաստաթղթի՝ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը երաշխավորելու էին ռուս խաղաղապահները, որոնք տեղակայվելու էին հայկական զորքերի դուրսբերմանը զուգահեռ՝ Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով։

Հակամարտության կողմերի կողմից պայմանավորվածությունների կատարման վերահսկողության արդյունավետության բարձրացման նպատակով նախատեսվում էր նաև հրադադարի վերահսկման խաղաղապահ կենտրոնի տեղակայում։

Ըստ համաձայնագրի՝ նախատեսված է նաև ներքին տեղահանված անձանց և փախստականների վերադարձ նախկին ԼՂԻՄ տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության վերահսկողության ներքո։

Պետք է իրականացվեր ռազմագերիների և պատանդների, ինչպես նաև զոհվածների դիակների փոխանակում։

Ըստ համաձայնագրի՝ տարածաշրջանում բացվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի և Նախիջևանի արևմտյան շրջանների միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով։ Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները։

Հատկանշական է, որ համաձայնագրի տեքստն ու ստորագրման մասին համաձայնությունը կողմերը չեն համաձայնեցրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ բոլոր երկրների հետ։

Համաձայնագրի ստորագրումից մեկ տարի անց չեն իրականացվել դրա կետերից շատերը․ Ադրբեջանը չի վերադարձնում իր մոտ պահվող մի քանի տասնյակ հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց, ինչպես նաև խոչընդոտում է ճանապարհների ապաշրջափակման գործընթացի իրականացմանը՝ առաջ քաշելով իր նախապայմանները, առաջ տանելով միայն սեփական շահերը։

Հրադադարց հետո ստեղծված իրավիճակ

Պատերազմից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաճախ է հայտարարում, որ այլևս Լեռնային Ղարաբաղ տարածքային միավոր չկա, Լեռային Ղարաբաղի հակամարտությունն ինքն արդեն լուծել է։ Բացի այդ՝ ադրբեջանական զինված ուժեր տեղակայելով Հայաստանի տարածքում՝ Սյունիքում և Գեղաքունիքում,  պարբերաբար սադրանքների է դիմում՝ ներկայացնելով իր պահանջները։ Ադրբեջանի նախագահը չի հրաժարվում նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված իր նկրտումներից, և դրանց իրականացման պարագայում է տեսնում խաղաղության հասնելու հնարավորությունը։

Հայաստանը, ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, առաջ է տանում «խաղաղության օրակարգը»՝ «մեր տարածաշրջանի համար խաղաղության դարաշրջան բացելու բոլոր հնարավորություններն օգտագործելով և նոր հնարավորություններ ստեղծելով»։

«Այս իմաստով չափազանց կարևոր եմ համարում տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը, ինչի մասին ասված է Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում:

Այս կարևորագույն խնդրի լուծման արդյունքում տարածաշրջանի երկրները փոխկապակցված կլինեն տրանսպորտային զարկերակներով: Հնարավորություն կստեղծվի տնտեսական կապերի ձևավորման համար, ինչը խաղաղ զարգացման կարևոր նախապայմաններից է:

Ճանապարհների վերաբացման թեման ուսումնասիրելիս մենք պարզեցինք, որ տարբերակներ կան, որոնք տարածաշրջանային մեկուսացման և թշնամության մթնոլորտի արձանագրման նպատակ ունեն, բայց կան նաև այնպիսի տարբերակներ, որոնք ընդգծում են տարածաշրջանային փոխկապակցվածությունը և թշնամության մթնոլորտի քայլ առ քայլ հաղթահարման միջոց կարող են դառնալ: Մենք հենց այս վերջին տարբերակի կողմնակից ենք»,- ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանին իր ելույթում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա՝ անհրաժեշտ է նաև վերսկսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո։

Հիմնախնդրի համապարփակ կարգավորման անհրաժեշտության մասին խոսում է նաև միջազգային հանրությունը՝ ի դեմս ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի։

Հետաքրքական է, որ պատերազմից ուղիղ մեկ տարի հետո, տևական լռությունից հետո, իր գործին է ցանկանում անցնել ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Այս տարվա մեջ նրանց առաջին նշանակալի նախաձեռնությունը վերջին օրերին կազմակերպած Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն էր․ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի Ընդհանուր բանավեճին զուգահեռ՝ Մինսկի խմբի համանախագահները Նյու Յորքում առանձին հանդիպումներ են ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Համանախագահները նաև համատեղ հանդիպում են ունեցել արտաքին գործերի երկու նախարարների մասնակցությամբ։ Հանդիպումներին մասնակցել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։

Ըստ հանդիպման մասին հաղորդագրության՝ համանախագահներն ու արտգործնախարարները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև չկարգավորված կարևոր հարցերի լայն շրջանակ, առաջարկել են հատուկ թիրախային միջոցներ իրադրության ապաէսկալյացիայի նպատակով, ինչպես նաև հնարավոր հետագա քայլերը:

Համանախագահները հայտնել են իրենց շարունակական ամուր աջակցությունը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ու նրա թիմի կողմից ձեռնարկվող անհրաժեշտ գործողությունների ու քայլերի ամբողջ շրջանակին:

Համանախագահները վերահաստատել են իրանց հանձնառությունը՝ իրենց մանդատի համաձայն շարունակել կողմերի հետ աշխատանքը՝ գտնելու համապարփակ լուծումներ մնացած բոլոր հարցերին, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և դրա հետևանքն են։

Հռիփսիմե Հովհաննիսյան