Karevorinfo  Իրադարձություններ  117

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսին ծննդյան 75-ամյակի առթիվ

18:15 երկուշաբթի, 27 սեպտեմբերի, 2021 թ.
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսին ծննդյան 75-ամյակի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսին՝ ծննդյան 75-ամյակի առթիվ:

Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է.

«Հայաստանը մեծապես կարևորում է Կիպրոսի հետ ընդհանուր քաղաքակրթական արժեքների, դարավոր բարեկամության և փոխադարձ շահերի վրա հիմնված հարաբերությունները։ Համոզված եմ, որ առկա է երկկողմ կապերի ամրապնդման հսկայական ներուժ, որը համատեղ ջանքերով կհամալրվի նոր գաղափարներով ու նախաձեռնություններով։

Լիահույս եմ, որ Հայաստանի և Կիպրոսի միջև ռազմավարական գործընկերությունն ու փոխըմբռնումը այսուհետ ևս կընդլայնվեն և կխորանան՝ ի շահ մեր ժողովուրդների:

Հայ-կիպրական փոխգործակցությանը մեծապես նպաստում են նաև Կիպրոսում բնակվող մեր հայրենակիցները, որոնք իրենց ներդրումն ունեն Կիպրոսի սոցիալական, տնտեսական և մշակութային կյանքում, ինչպես նաև անգնահատելի ավանդ՝ երկու ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման և զարգացման գործում»: