Karevorinfo  Իրադարձություններ  198

ԱՀԿ-ն կվերսկսի կորոնավիրուսի ծագման վերաբերյալ հետաքննությունը․ The Wall Street Journal

23:35 երկուշաբթի, 27 սեպտեմբերի, 2021 թ.
ԱՀԿ-ն կվերսկսի կորոնավիրուսի ծագման վերաբերյալ հետաքննությունը․ The Wall Street Journal

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նախատեսում է վերսկսել վիրուսի ծագման հետաքննությունը, որն առաջացրել է COVID-19 համաճարակը: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը:

Ինչպես նշել են կազմակերպության ներկայացուցիչները, այս խնդրի լուծման համար այդքան շատ ժամանակ չի պահանջվի։ ԱՀԿ-ն 20 մարդուց բաղկացած թիմ կհավաքի, որի մեջ կներառվեն կենսաբանական պաշտպանության ու լաբորատոր անվտանգության մասնագետներ, ինչպես նաև՝ կենդանիների հիվանդությունների մասնագետներ։

Չինաստանում գիտնականների նախորդ միջազգային խումբն աշխատել է հունվարից փետրվար ամիսներին։ Նրանք այցելել են Ուհանի վիրուսաբանության ինստիտուտ, այդ թվում նաև BSL-4 լաբորատորիա, որի հետ կապված էին վիրուսի արտահոսքի մասին լուրերը, հիվանդանոց, «Ուհանի» ծովամթերթի շուկա, ինչպես նաև հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոն։

Համաձայն ամփոփոիչ զեկույցի՝ SARS-CoV-2-ը, ամենայն հավանականության, փոխանցվել է մարդուն չղջիկներից՝ մեկ այլ կենդանու միջոցով․ համանման պաթոգեններ են հայտնաբերվել նաև պանգոլինների մոտ, ինչը խոսում է միջտեսակային փոխանցման մասին։ Սակայն ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյսուսը կոչ է արել շարունակել լաբորատորիայից արտահոսքի վարկածը, քանի որ մասնագետները չեն գտել վիրուսի աղբյուրը։

Տաթև Ֆռանգյան