Karevorinfo  Իրադարձություններ  206

Մակրոնը պապարացիների դեմ բողոք է ներկայացրել դատախազություն

22:05 կիրակի, 26 սեպտեմբերի, 2021 թ.
Մակրոնը պապարացիների դեմ բողոք է ներկայացրել դատախազություն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և նրա կինը՝ Բրիջիթը, Փարիզի դատախազություն բողոք են ներկայացրել պապարացի Տիբո Դալիֆարի դեմ, որը համընդհանուր ցուցադրության է հանել նախագահի լուսանկարները հանգստի ժամանակ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Europe-1 ռադիոկայանը։

Աղբյուրի տվյալներով ՝ բողոքը ներկայացվել է դեռ մի քանի օր առաջ։ Մակրոններին զայրացնող ցուցադրությունը կազմակերպվել էր գեղարվեստի պատկերասրահի ցուցափեղկի վրա՝ Ելիսեյան պալատի դիմաց, և հասանելի էր բոլոր ցանկացողներին մոտ երկու շաբաթ։

Ցուցահանդեսը ներառում էր ոչ միայն ներկա, այլև նախկին ֆրանսիացի առաջնորդների լուսանկարները։ Այսպիսով՝ լուսանկարներից մեկում Մակրոնը ակվաբայքի վրա է եղել, նրա նախորդը ՝ Ֆրանսուա Օլանդը, և հանգուցյալ Ժակ Շիրակը՝ լողափին։ Ներկայացվել է նաև Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի լուսանկարը կնոջ՝ Կառլա Բրունիի ընկերակցությամբ՝ հեծանվավազքի ժամանակ։

Փարիզի դատախազությունը նախնական հետաքննություն է սկսել ՝ կապված անձնական կյանքին միջամտելու հետ։ Հատկանշական է, որ 2017 թվականին պետության ներկայիս ղեկավարն բողոք էր ներկայացրել Դալիֆարի դեմ՝ կապված այն բանի հետ, որ նա մտել է Մարսելի տան տարածք, որտեղ ամուսինները արձակուրդի մի քանի օր են անցկացրել: Հետագայում Մակրոնը հետ է կանչել իր բողոքը։