Karevorinfo  Իրադարձություններ  173

Գերմանիայում հրապարակել են էքզիթ-փոլերի առաջին տվյալները

21:30 կիրակի, 26 սեպտեմբերի, 2021 թ.
Գերմանիայում հրապարակել են էքզիթ-փոլերի առաջին տվյալները

Գերմանացի սոցիալ-դեմոկրատները ՝ Օլաֆ Շոլցի գլխավորությամբ, Բունդեսթագի ընտրություններում առաջատարն են 26 տոկոսով, հետևում է ZDF հեռուստաալիքի համար արված Mannheimer Forschungsgruppe Wahlen հետազոտական ինստիտուտի էքզիթ-փոլերի տվյալներից։

Գերմանացի պահպանողականների միությունը՝ Արմին Լաշետի գլխավորությամբ, 24 տոկոսով երկրորդ տեղն է զբաղեցնում:

«Կանաչներ»-ը ՝ Աննալենա Բերբոկի գլխավորությամբ, երրորդն է՝ 14,5 տոկոսով։

Չորրորդ տեղում Ազատ դեմոկրատներն են՝ 12%-ով, «Այլընտրանք Գերմանիայի համար»-ը հավաքել է ձայների 10%-ը, «Ձախերը» հավաքել են ձայների 5%-ը և  նույնպես խորհրդարան են անցնում։

Իր հերթին, ինչպես վկայում են Ard հասարակական-իրավական հեռուստաալիքի Infratest dimap սոցիոլոգիական ինստիտուտի էքզիթ փոլերը, Քրիստոնեա-դեմոկրատական և Քրիստոնեա-սոցիալական միությունների դաշինքը և  Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հավաքում են 25-ական տոկոս: «Կանաչները»՝ 15%, «Այլընտրանք Գերմանիայի համար»-ը՝ 11%, «Ձախերը» ՝ 5%։

Գերմանիայի Բունդեսթագի ընտրություններն անցկացվել են այսօր, երկրի շուրջ 60 հազար ընտրատեղամասեր աշխատել են մինչև 18: 00-ն: