Karevorinfo  Իրադարձություններ  176

Ամերիկյան դեսանտը Սիրիայում տների վրա կրակ է բացել և սպանել երեք մարդու

20:55 կիրակի, 26 սեպտեմբերի, 2021 թ.
Ամերիկյան դեսանտը Սիրիայում տների վրա կրակ է բացել և սպանել երեք մարդու

Ամերիկացի զինվորականները երեք մարդու են սպանել Սիրիայի հարավ-արևելքում գտնվող Դեյր էզ Զոր նահանգում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն ՝ վկայակոչելով Սիրիայի պետական ՍԱՆԱ գործակալությունը։

Միջադեպը տեղի է ունեցել Էշ Շուխեյլ գյուղում դեսանտի վայրէջքի ժամանակ։ ՍԱՆԱ-ի աղբյուրի պնդմամբ՝ զինծառայողները ժամանել են ուղղաթիռներով և կրակ բացել տների և գյուղատնտեսական տարածքների վրա:

ԱՄՆ-ը 2014 թվականին միջամտել է Սիրիայի քաղաքացիական պատերազմին ՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարելու պատրվակով։ Ներկա պահին, բացի երկրի հյուսիսում ռազմական ենթակառուցվածքից, ԱՄՆ-ը ռազմակայան ունի Հորդանանի հետ սահմանին՝ սիրիական Էտ Թանֆ քաղաքի մոտ:

Ամերիկյան բանակը վերահսկում է Սիրիայի հյուսիսում և հյուսիս-արևելքում գտնվող տարածքները Դեյր էզ Զոր, Էլ Հասաքե և Ռաքքա նահանգներում։