Karevorinfo  Իրադարձություններ  149

Վիկ Դարչինյանը Ծաղկաձորում այցելել է բռնցքամարտի հավաքականի տղաներին

20:05 կիրակի, 26 սեպտեմբերի, 2021 թ.
Վիկ Դարչինյանը Ծաղկաձորում այցելել է բռնցքամարտի հավաքականի տղաներին

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, նախագահի առաջին տեղակալ Սամվել Գասպարյանը և պրոֆեսիոնալ բռնցքամարտում տարբեր վարկածներով աշխարհի չեմպիոն դարձած Վիկ Դարչինյանը այցելել են Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք անցկացնող մեր բռնցքամարտիկներին:

Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը։

Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահը զրուցել է կաշվե ձեռնոցի հայ պատվիրակների հետ, քննարկել աշխարհի առաջնության նախապատրաստական փուլի ընթացքը:

Հիշեցնենք, որ Հայաստանի մեծահասակների հավաքականը Կարեն Աղամալյանի գլխավորությամբ նախապատրաստվում է Սերբիայում կայանալիք աշխարհի առաջնությանը: